Սրտի բաբախների արագացումը նորմալ երևույթ է ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ ուժեղ զգայական ցնցումից հետո, սակայն շատ դեպքերում այն անհանգստանալու առիթ կարող է հանդիսանալ։
Երբ զարկերակը հարաբերական հանգիստ վիճակում րոպեում 100 կամ ավելի զարկ է կատարում, դա տախիկարդիա է կոչվում, որի մասին այսօր կպատմի Positive-ը։

Տախիկարդիայի ախտանշաններն են.
- Զարկերակը րոպեում բաբախում է 100 կամ ավելի անգամ,
- Գլխապտույտ, զգացողություն, որ ուշագնաց եք լինելու.
- Անոմալ հոգնածություն,
- Շնչառությունը կտրտվող,
- Առատ քրտնարտադրություն,
- Կրծքավանդակում ճնշվածության կամ ցավի զգացողություն
Տախիկարդիան հաճախ շփոթում են անհանգստության նոպայի հետ, որի դեպքում ախտանշանները գրեթե նույնն են։ Սրտամկանի կծկումների հաճախականության ավելացումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, երբ մարդուն վտանգ է սպառնում։ Սաակայն եթե դա կապված չէ սթրեսի կամ անհանգստության հետ, ապա շատ հնարավոր է, որ խոսքը սրտի հիվանդության մասին, որն անհապաղ բուժում է պահանջում։
Վիճակը կարելի է կայունացնել, ամեն դեպքում մինչև բժշկի դիմելը, հետևյալ միջոցներից որևէ մեկով.
- Հանեք նեղ հագուստը։
- Օդափոխեք սենյակը և պառկած կամ կիսանստած դիրք ընդոնեք։
- Աշխատեք խորը և հավասարաչափ շնչել։
- Եթե խուճապային կամ սթրեսի վիճակում եք, հանգստացնող դեղ ընդունեք։
Անհրաժեշտ է նաև նվազեցնել սուրճի, թեյի, ալկոհոլի, շոկոլադի, կծու սննդի օգտագործումը։
