Վերջերս մի քանի մեծ տոպրակով հագուստ հավաքեցի մեր պահարաններից ու որոշեցի նվիրել․ Մի աղջկա հետ  պայմանավորվել էի, բայց․․․Որոշել եմ այլևս նման բան չեմ անի

Վերջերս մի քանի մեծ տոպրակով հագուստ հավաքեցի մեր պահարաններից ու որոշեցի նվիրել․ Մի աղջկա հետ  պայմանավորվել
էի, բայց․․․Որոշել եմ այլևս նման բան չեմ անի։Վերջերս որոշեցի կարգի բերել մեր պահարանները, հանել կուտակված անպետք ի-
րերը, որոնք այլևս չենք կրում:

Մաշված հագուստ չկար, քանի որ նմանատիպերը չեմ պահում, բայց միևնույնն է, 3 մեծ տոպրակով իրեր հավաքվեցին: Եվ կանացի
կար, և մանկական, անգամ մի քանի տղամարդու վերնաշապիկ էլ դրեցի:Որոշեցի ֆեյսբուքում հայտարարություն տեղադրել, որ այս
ինչ իրերը նվիրում եմ, ում պետք է, թող կապ հաստատի ինձ հետ ու վերցնի:

Որոշ ժամանակ անց մի աղջիկ գրեց. նա կանացի հագուստը վերցնելու ցանկություն հայտնեց: Պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը
հանդիպելու ենք, որպեսզի փոխանցեմ տոպրակը:Եկա բանկի մոտ ուղիղ ժամը 3-ին, ինչպես և պայմանավորվել էինք: Սպասեցի 10
րոպե, 15 րոպե, կես ժամ… Իսկ այդ աղջիկը չկար ու չկար:

Նրա համարը չունեի, համացանցով գրեցի, բայց չպատասխանեց: Վերցրեցի տոպրակս ու վերադարձա տուն:Անկեղծ ասած՝ շատ էի
զարմացել: Համաձայնեք, որ եթե մարդը չունենար հագուստի կարիք, չէր ցանկանա վերցնել ուրիշինը, իսկ եթե որոշել է նման բան
անել, ինչու՞ չեկավ: Անգամ մտքովս անցավ, որ ինչ-որ վատ բան է եղել գուցե:Բայց ուշ երեկոյան այդ աղջկանից նամակ ստացա.

-Բարև ձեզ, ներողություն եմ խնդրում, որ այսօր չեկա, իրերը կա՞ն դեռ, կարո՞ղ եմ վաղը վերցնել:

Ես էլ պատասխանեցի, որ արդեն ուրիշին եմ տվել: Նրա վարքն ինձ ծիծաղեցրեց: Անպատասխանատուի պես չգալ հանդիպման, չը-
նախազգուշացնել, ոչ մի կերպ չբացատրել, իսկ հետո էլ ասել՝ վաղը կգամ, կվերցնեմ:Չգիտեմ, ճիշտ եմ վարվել արդյո՞ք թե ոչ, բայց
ավելի լավ է տամ այնպիսի մեկին, ով իսկապես ունի դրա կարիքը, ու հասկանում է, որ մարդկանց չի կարելի թողնել վատ դրության
մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика