Վաղ առավոտյան աշխատանքի գնալիս ավտոբուսի մեջ մի մոր ու փոքր երեխայի տեսա․ Այնքան սիրտս ցավեց փոքրիկի համար,
մի՞թե կարելի է հարազատ երեխայի նկատմամբ․․․Այսօր վաղ առավոտյան գնում էի աշխատանքի: Ավտոբուսը լիքը չէր, բայց նստե-
լու տեղեր չկային: Ձանձրո ւյթից սկսեցի ուսո ւմնասիրել բոլոր ուղևորներին: Աչքս ընկավ մոր գրկում նստած մոտ 5 ամյա տղայի:
Երեխան անդադար պտտվում էր, իջնում և նստում, մատով ինչ-որ բան ցույց տալիս, պատմում: Հանկարծ մայրը այնպես կոպիտ ի-
ջեցրեց տղայի ձեռքը և բարկացած հայացքով նայելով նրան՝ օձի պես թշալով ասաց.

-Սսս…ի՞նչ ես ուզում…արդեն զզվացրեցիր:
Երեխան քարացած նայում էր նրան: Մի քանի րոպե անց ամեն ինչ նույն կերպ շարո ւնակվեց: Դե երեխա է, բնական է, որ չի կարող
ժամերով անշարժ նստել: Երբ տղան նորից իջավ գրկից, մայրը այնպես սեղմեց ձեռքը, որ ինձ թվաց, թե ինձ էլ ցավաց: Մայրը ասաց,
որ արդեն հոգնել է նրանից, մտածում է, թե ում տա նրան:Ես մտքումս անիծում էի այդ մորը: Մի՞թե կարելի է երեխային դաստիրա-
կելու համար նման բան ասել…ՈՉ…
Երեխան հանդարտվեց: Ուղղակի սառը հայացքով նայում էր դիմացի նստարանին:Ես այնքան խորն էի շնչում, այդ մորը կտրո-կտոր
անելու ցանկություն ունեի, իսկ նա այնպես հանգիստ էր նայում պատուհանից, կարծես ոչ մի բան չէր եղել:Նրանց կողքին կանգնած
տարեց մարդ կար: Նա գրպանից մի կնոֆետ հանեց և թեթև թափահարեց, որ երխան ուշադրություն դարձնի և վերցնի:

Տղան վերցրեց կոնֆետը, բայց մեխանիկորեն, չժպտաց նույնիսկ,ինչպես բոլոր երեխաներն են անում: Տարեց մարդը մյուս գրպանից
ևս մի կնոֆետ հանեց և դրեց երեխայի ձեռքի մեջ:Դրանից հետո եղավ մի բան,ինչի մասին հիշելով՝ մինչև հիմա արտասվում եմ: Եր-
բեք չեմ մոռանա երեխայի արցունքոտ աչքերը, երբ նա տխուր հայացքով նայեց մորը,մատիկով դիպչեց նրա ձեռքին, իսկ ի պատաս-
խան դրա՝ մայրը կտրուկ քաշեց ձեռքը, կարծես այրվեց:
Իսկ երբ տեսավ, որ տղան իրեն կոնֆետ է տալիս, ուղղակի զարմ ացած հայացքով նայեց որդուն:Որդին կնոֆետը արագ դրեց մոր
ձեռքի մեջ, գլուխը դրեց ծնկներին և ամուր գրկեց նրան: Երբեք չեմ մոռանա այդ պահը…Մայրը գրկեց որդուն, կոնֆետը դրեց բե-
րանը, իսկ մյուսն էլ բացեց տվեց երեխային…

Եվ այդ ժամանակ կրկին համոզվեցի, որ երեխաները հաճախ ավելի իմաստուն են, քան մենք: Փոքր երեխան իր բարությամբ մորը՝
տարիքով գիտակից կնոջ, ստիպեց զղջալ …
