Սկզբում սկեսուրիս խորհուրդները ինձ տարօրինակ էին թվում, բայց․․․Հիմա եմ հասկանում, որ անչափ շնորհակալ եմ նրան։Կա
ստեղծված կարծրատիպ, թե ինչպիսին պիտի լինի տատիկը: Իմ սկե սուրը՝ չնայած իր տարիքին, չի համապատասխանում ոչ մի
պարամետրին:

Բոլոր տատիկներն իրենց վրա խաչ են քաշում, հագնում են գլխաշոր, հարմար կոշիկ են գնում, նստում են տանը և թոռների համար
գուլպաներ գործում:Իմ սկեսուրը լիովին այլ է: Նա ունի հիանալի ոճի զգացում, երբեք գլխաշոր չի կրում, միայն գեղեցիկ էլեգանտ գլ-
խարկներ:

Բացի այդ, սկեսուրս նույնիսկ խանութ է լավ տեսքով գնում: Նա միշտ կանացի է և նրբագեղ: Նա ինձ նույնպես տալիս է խորհուրդ-
ներ, բայց անում է դա միայն փափուկ և հաճելի կերպով: Ես լսում եմ նրա խորհուրդները և երբեք չեմ զղջում դրա համար: Երբ երե-
խա ունեցանք, սկեուրս մեզ շատ էր օգնում:
Երբեք չէր գոռում, անտեղի խորհուրդներ չէր տալիս, իր վրա էր վերցրել տան գործերի մեծ մասը: Բայց երբ զգաց, որ արդեն կարող
ենք առանց իր օգնության, կրկին վերադարձավ իր կյանքին:Գրանցվեց պարի և լողի, իսկ եթե ազատ ժամանակ էր ունենում, այն նը-
վիրում էր մեզ:

Վերջերս էլ նա վարորդական իրավունք ստացավ, այժմ մեքենա է վարում, թոռնո ւհուն իր հետ պարի է տանում կամ այգի: Նա ինձ
շատ բան է սովորեցրել. նրա շնորհիվ ես զբաղվում եմ ոչ միայն տան գործերով, այլ նաև ինքս ինձանով: Ժամանակ եմ հատկացնում
և ընտանիքիս, և ինձ, չեմ մռանում սեփական նախասիրություններիս մասին:
Անչափ շնորհակալ եմ նրան…
