Պարզեցի, որ իմ հղիության ընդացքում ամուսինս դավաճանում էր ինձ

Մեր ամուսնության ընթացքում մենք երեխա ունեցանք: Այնուհետև ամուսինս մեկնեց աշխատելու և այնտեղ նա միայնակ էր ապրում, որոշ ժամանակ անց մենք տեղափոխվեցինք նրա մոտ և որոշեցինք ունենալ երկրորդ երեխային։

7 ամիս անց այնպես ստացվեց, որ որոշեցինք, որ ես պետք ծննդաբերեմ այնտեղ, որտեղ նախկինում ապրում էինք: Այնտեղ էին ապրում նաև մեր ծնողները։ Ծնողներս պետք է ինձ օգնեին, երեխաների պահելու համար, քանի որ ամուսինս միշտ աշխատանքի մեջ էր և ուշ էր տուն գալիս:

Մենք հանդիպեցինք 4 ամիս անց: Նա մեզ մոտ եկավ Նոր տարուն, երբ ես արդեն ծննդաբերել էի:Մտնելով տուն, ես շտապեցի նրա մոտ, որպեսզի գրկեմ, քանի որ շատ էի կարոտել, իսկ նա շատ սառն էր իրեն պահում։ Ենթադրում էի, որ ինչ-որ բան այն չէ:

Վերադառնալով մեր բնակարան, ես լոգարանում գտա կանաց համար նախատեսված մազահեռացման գործիք: Երբ ես ամուսնուս հարցրեցի, նա ասաց, որ իր համար է գնել: Ես փնտրեցի ամբողջ բնակարանը, չկարողացա անգամ մի մազ գտնել, բայց գտա գինու խցան:

Որոշ ժամանակ անց ես էլի ստիպված էի վերադառնալ ծնողներիս տուն։ Բայց, երբ կրկին  վերադառձա տուն այս անգամ տանը գտա միջադիր, որը իմը չէր, իսկ ամուսինս ասաց, որ դա նույնպես իրենն է: Ես հասկացա, որ նրա սիրուհին փորձում է թողնել իր հետքերը:

Ես չեմ ուզում կորցնել ամուսնուս, և դեռ ունեմ մի չլուծված խնդիր: Ինչպե՞ս կարող եմ ապացուցել այդ աղջկան, որ ամուսինս չի լքի ինձ և իր երեխաներին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика