Պարանոցի ցավերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով:Դրանցից գլխավորներն են՝ աշխատանքա-յին օրվա ընթացքում պարանոցի անհարմար դիրքը, սխալ կեցվածքը՝ երբ մարդը քայլում է մշտապես խոնարհ-ված գլխով, ողնաշարի վերևի մասի օստեոխոնդրոզը:Մասնագետներն առաջարկում են մի շարք մեթոդներ, ո-րոնց օգնությամբ կարելի է պարանոցի շրջանի ցավերը թեթևացնել կամ ամբողջովին վերացնել:

Ինչպես ազատվել պարանոցի շրջանի ցավերից
1․ Տաքացնող շփումներ: Դրանք առաջացնում են արյան ներհոսք և նվազեցնում կամ լրիվ վերացնում են ցավը։
2․ Տաք ցնցուղ, տաքացնող ջերմակ և այլ ցանկացած տաքություն հանգստացնում է ցավերը։
3․ Հարվածի կամ վնասվածքի դեպքում պարանոցի շրջանում դնում են սառույց ցավը թեթևացնելու համար /պահել 2-3 րոպե/։
4․ Երբեմն ցավը թեթևանում է, եթե մարդը քնում է առանց բարձի և կոշտ ներքնակի վրա։
5․ Համակարգչի մոտ աշխատելիս ջանացեք գլուխը պահել ուղիղ, ժամանակ առ ժամանակ կատարեք պարա-նոցի շրջանաձև շարժումներ: Պետք է էկրանը գտնվի ձեր աչքերի մակարդակին։
6․ Եթե ձեր պարանոցը ցավում է, ապա փողոցում այն փաթաթեք շարֆով, որովհետև ցրտից ցավերն ուժեղա-նում են։
7․ Սովորեք թուլանալ, ինչին ձեզ կօգնեն մարմինը թուլացնող վարժությունները:
8․ Մի մոռացեք, որ ձեր գլուխը կշռում է 3.5 կգ և այդ ծանրությունից պարանոցը հոգնում է: Այդ պատճառով, ե-թե դուք աշխատում եք նստած, ժամանակ առ ժամանակ վեր կացեք և քայլեք։
9․ Ցավից ազատվելու համար կարելի է անել մի քանի ֆիզիկական վարժություններ։
10․ Գլխի թեքում հետ և առաջ: Թեքումներն արվում են ուժով ու մաքսիմալ ամպլիտուդայով:
11․ Գլխի պտտումներ կողքից կողք /մինչև սահմանը/։
12․ Ձեռքի ափը դրեք գլխի մի կողմին և ճնշեք ինչքան կարելի է ուժեղ: Վարժությունն անել նախ մի կողմի վրա, ապա մյուս։
13․ Վերցրեք 2-3 կգ ծանրություն: Ձեռքերը տարածեք առաջ և վեր քաշեք ուսերը:Կրկնել 12-15 անգամ:
