Այսօր առաջարկում ենք պատրաստել Ալադի մեր հետաքրքիր ալադիների բաղադրատոմսով, նրանց նաև ան-վանում են ամերիկյան պանքեյք. Այս բաղադրատոմսով պատրաստված ալադիները հիշեցնում են մեզ մեր ման-կությունը։Ամերիկյան այս նրբաբլիթները՝ պանքեյքերը, հիշեցնում են մեր ալադիները (ձիթաբլիթ):
Ալադի կամ Պանքեյք․ Պատմությունը
Նրանք պետք է լինեն փքուն, թեթև ու ոսկեգույն երանգով: Ամերիկյան ընտանիքներում պանքեյքեր ավանդա-բար պատրաստում են նախաճաշի համար:Այն տաք վիճակում դնում են ափսեի մեջ և վրան լցնում տարբեր օշարակներ:Պանքեյքերը լինում են նաև տարբեր հավելումներով՝ հատապտղային, խնձորի, շոկոլադի:

Պանքեյքերը պատրաստում են չոր տապակի մեջ, որը պետք է լինի իդեալական մաքուր: Սակայն, եթե դուք վա-խենում եք, որ այդպես կայրվի, ապա կարող եք սերուցքային կարագով պատել տապակը կամ լցնել ձեթ: Խոր-հուրդ չի տրվում հատապտուղներ և այլ հավելումներ լցնել հենց խմորի մեջ, քանի որ այն կարող է այրվել:
Ալադիների բաղադրատոմս
հավկիթ-5 հատ
շաքարավազ- 70գր.
ալյուր — 60գր
փխրեցուցիչ — 2 գր.
վանիլ — 1թ/գ
աղ- մեկ պտղունց

Ալադիների բաղադրատոմս․ Պատրաստման կարգը
Վերցրեք 5 դեղնուց, ավելացրեք 40 գր. շաքարավազ, խառնեք: Ավելացրեք մի պտղունց աղ, փխրեցուցիչ, վանիլ և կրկին խառնեք:Մաղելով լցրեք ալյուրը:4 սպիտակուց հարեք, ավելացրեք 30 գր. շաքարավազ, և կրկին հա-րեք: Սպիտակուցի զանգվածը խառնեք դեղնուցով զանգվածին:Տապակը տաքացրեք, գդալով վերցրեք խմորից լցրեք տապակի մեջ և փակեք կափարիչով: 2–3 րոպեից շուռ տվեք, որ մյուս կողմն էլ եփվի:
