Պատերազմի կամավորականի սենսացիոն հայտարարությունը․ Շրջափակման մեջ լինելու ժամանակ օգնություն ենք ուզել չի եկել․․․

Պատերազմի կամավորներից Դավիթ Կատանյանն այսօր լրագողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը եղբոր և երեք ընկերների հետ կամավորագրվել է և Էջմիածնի զորամասի զինծառայողների հետ մեկնել են ռազմաճա-կատ: Նա ասաց նաև, որ իրենց տեղյակ չեն պահել, թե որ կետ են տանելու, արդյունքում ընկել են շրջափակման մեջ:

«Ախպորս չեմ տեսել, հեռու ենք եղել իրարից: Ես մի կերպ, հրաշքով եմ փրկվել: Մեզ նահանջի հրաման էլ չի եղել, որովհետև հրամանատար չենք ունեցել. կոնկրետ մեր 12 հոգին հրամանատար չի ունեցել: Իսկ կոնկրետ սարի հետևն ունեցել ենք գեներալ՝ իր անձնակազմով, որը զորքի մեջ չի մտցվել: Օգնություն էլ ենք ուզել, բայց մեզ չի եկել: Մենք դուրս ենք եկել 5 հոգով, հետո 3 հոգի քիմիկներն են դուրս եկել:

Իսկ հաջորդ օրը նոր քիմիկների հրամանատարը դուրս ա եկել, ինքն էլ էր մարտի մեջ մնացել, չէր կարողանում դուրս գալ, էդ մարդը մեղք չունի: Կոնկրետ էս գործողությունն ուղարկել ա գեներալ Մակարյան Անդրանիկը, դե թող ինքը պատասխան տա: Եթե իրենք խոսք կտան, որ իմ դիակը հետ կբերեն, ես կմտնեմ կբերեմ եղբորս ու ընկերներիս»,- ասաց կամավորականը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика