Երեկ վաղ առավոտյան պայթեցվել է Իրաքյան Քուրդիստանից Թուրքիայի տարածքով անցնող նավթի խողովա-կաշարը, գրում է Infoteka-ն:Քրդական բանվորական կուսակցությունն ստանձնել է տարածաշրջանի հում նավ-թը Թուրքիա տեղափոխող նավթատար խողովակի պայթյունի պատասխանատվությունը, հայտնում են Իրաք-յան Քուրդիստանի տարածաշրջանի լրատվամիջոցները:
Իրաքյան Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լրատվամիջոցներում և լրատվական կայ-քերում հայտարարել է, որ խմբավորման զինված զորայինները պայթեցրել են նավթատարը, որն անցնում է է Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք շրջանով:

Երեկ վաղ առավոտյան իրականացված «ահաբեկչական գործողությունից» հետո, Իրաքյան Քուրդիստանի տե-ղական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց այդ մասին և դատապարտեց տարածաշրջանից Թուր-քիայի միջոցով նավթի արտահանման դադարեցումը
Ըստ Էրբիլի պաշտոնյաների, պայթյունը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի, իսկ նավթի արտահանումը «ամ-բողջությամբ դադարեցվել է»:Երկուշաբթի առավոտյան իրաքյան լրատվամիջոցները հաղորդեցին նաև, որ հա-րավային «Մուսաննա» նահանգում գտնվող գազատարում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի արդյունքում զոհվել է առնվազն 3 մարդ, և վիրավորվել են 25-ը:
