Այս խարիզմատիկ մարդը միշտ համառ էր, մեծամիտ և ինքնավստահ, սակայն հենց այս որակները նրան օգնեցին, որ նա մնա բարձունքում, քանի որ քաղաքականության կեղտոտ աշխարհում այլ կերպ չի լինում։ Այն ժամանակ թեև Չերչիլը բարձր պաշտոն էր զբաղեցնում, այնուամենայնիվ, շատ պարզ և ուղիղ մարդ էր։ Նա շատ էր սիրում խաղալ իր զարմիկի հետ՝ թաքնվելով թփերի ետևում և հսկա գորիլա ձևանալով։
Նրա անբաժանելի մասն էր համարվում սիգարը։ Ասում են, որ նա օրական 8-10 սիգար էր ծխում և անգամ պաշտոնական հանդիպումներին էր սիգարով գալիս։ Նրան իրավմամբ համարում են 20-րդ դարի լավագույն առաջնորդներից մեկը։ Մենք հավաքել ենք նրա 20 ամենահամարձակ, բայց և ճշմարտացի արտահայտությունները։ Դու թշնամիներ ունե՞ս։ Լավ է։ Նշանակում է՝ քո կյանքում ինչ-որ մի ժամանակ հասել ես քո ուզածին։ Ցանկացած ճգնաժամ նոր հնարավորություն է։ Խելացի մարդը բոլոր սխալներն անձամբ չի անում, նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին։ Բազեն ավելի է բարձրանում, երբ քամուն հակառակ է թռչում և ոչ թե քամու ուղղությամբ։

Հաջողությունն առանց էնտուզիազմը կորցնելու մի անհաջողությունից մյուսին անցնելու կարողությունն է։ Հիմար է այն մարդը, ով երբեք չի փոխում իր կարծիքը։ Կապիտալիզմի ի ծնե արատը հարստության անհավասար բաժանումն է, իսկ սոցիալիզմինը՝ աղքատության հավասար բաժանումը։ Երբ արծիվները լռում են, խոսում են թութակները։ Իշխանությունը թմրանյութ է։ Ով մեկ անգամ փորձում է, այլևս չի կարողանում հրաժարվել նրանից։ Մի ցանկացեք առողջություն և հարստություն, քանի որ «Տիտանիկում» բոլորն առողջ էին և հարուստ, բայց հաջողակ էին եզակիները։ Մարդիկ շատ լավ կարողանում են պահպանել այն գաղտնիքը, որը չգիտեն։ Ես սիրում եմ խոզերին։
Շները մեզ նայում են ներքևից, կատուները՝ վերևից, և միայն խոզերն են մեզ նայում որպես հավասարներ։ Պատերազմն այն է, երբ ուրիշների հետաքրքրությունների համար մահանում են անմեղները։ Կյանքի մեծագույն դասը՝ հիմարներն էլ են ճիշտ լինում։ Ավելի հեշտ է ազգ ղեկավարել, քան 4 երեխայի դաստիարակել։
Մենք ապրում ենք մեծ իրադարձությունների և փոքրիկ մարդկանց ժամանակաշրջանում։ Պատմություն սովորեք։ Պատմության մեջ է թաքնված քաղաքականության պարզաբանումը։ Երբ վիճում են երկուսը, հաղթում է երրորդը։ Եթե սպանես մարդասպանին, մարդասպանների թիվը չի պակասի։ Այն ազգը, որը մոռացել է իր անցյալը, կործանում է իր ապագան։
