Ուսուցչուհին դասարանում աշակերտներին մի պարզ հարց տվեց․․․Փոքրիկ աղջկա պատասխանը նրան ուղղակի զարմացրեց։ Երե-
խաները սկսեցին նշել մեծագույն համալսարանները, ճանապարհները, աշտարակները։

Լսելով գրեթե բոլորի տարբերակները՝ ուսուցչուհին նկատեց, որ աղջիկներից մեկը չէր շտապում պատասխանել։ Դիմելով նրան՝
հարցրեց, արդյո՞ք վերջինս չի ուզում նույնպես որևէ հրաշալիք առաջարակել։
-Հա, ունեմ տարբերակներ, բայց չեմ կողմնորոշվում, թե դրանցից որն է ավելի կարևոր, որ ցանկը ճիշտ կազմեմ։
-Ոչինչ, դու բոլորը թվարկիր, միասին կդասավորենք։

-Ես կարծում եմ, որ իսկական հրաշալիք է․
- հպումներ զգալը;
- համ զգալը;
- տեսնելը;
- լսելը;
- վազելը;
- ծիծաղելը;
- սիրելը։

Մարդիկ հաճախ նման հրաշքներն ընկալում են որպես սովորական երևույթ՝ չնկատելով,որ դրանք իսկական պարգև են Աստծո կող-
մից։ Կան բաներ, որոնք մենք սկսում ենք գնահատել միայն կորցնելուց հետո։
