Ուժեղները կարող են թուլանալ, իսկ նուրբ ու փխրուն մարդիկ կարող են դառնալ ավելի ուժեղ․․․Իմաստուն առակ, որը պետք է իմա-
նան բոլորը։Երիտասարդ աղջիկը գալիս է հոր մոտ և սկսում նեղսրտել.
«Հա՛յր, հոգնել եմ, այնքան ծանր կյանքով եմ ապրում, այնքան դժվարությունների ու փորձությունների միջով եմ անցնում, որ, կար-
ծես, միշտ լողում եմ հոսանքի դեմ: Այլևս ուժ չունեմ… ի՞նչ անեմ»:

Հայրը պատասխանի փոխարեն, ջրով լցված 3 հավասարաչափ կաթսա է դնում կրակի վրա, ապա մեկի մեջ գցում է գազար, մյուսի
մեջ` ձու, իսկ երրորդի մեջ սուրճ է լցնում:Որոշ ժամանակ անց նա կաթսայից հանում է գազարն ու ձուն, երրորդ կաթսայից լցնում
սուրճը մի բաժակի մեջ եւ հարցնում աղջկան.
-Ի՞նչ է փոխվել:
-Ձուն և գազարը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց ջրում, — պատասխանում է աղջիկը:

-Ո՛չ, դուստր իմ, դա միայն մակերեսային հայացք է իրերի վրա,-ասում է հայրն ու բացատրում,
-Տե՛ս, պինդ գազարը, մնալով ջրի մեջ, դարձավ ավելի փափուկ ու ճկուն:
Փխրուն ու հեղուկ ձուն դարձավ պինդ: Արտաքնապես դրանք չփոխվեցին, այլ միայն իրենց կառուցվածքը փոխեցին արտաքին հա-
վասար անբարենպաստ պարագաների ազդեցության տակ`եռացող ջրի մեջ…Շարուակելով միտքը` հայրը եզրափակում է ասածը.
«Այդպես և մարդիկ են. արտաքնապես ուժեղները կարող են թուլանալ ու տկարանալ այնտեղ, որտեղ նուրբ ու փխրուն մարդիկ
դառնում են ավելի ուժեղ…»:

-Իսկ սո՞ւրճը, — զարմացած հետաքրքրվում է դուստրը:
-Սուրճն ամենահետաքրքիրն է: Այն ամբողջությամբ լուծվեց նոր` թշնամական կամ խորթ միջավայրում` նրան դարձնելով եռացած
համեղ ըմպելիք: Այնպես որ, աղջի՛կս, կան յուրահատուկ մարդիկ, ովքեր իրենք են փոփոխում միջավայրը եւ ոչինչից ստեղծում են
նորն ու գեղեցիկը` քաղելով իրավիճակից օգուտ եւ գիտելիքներ, — դստեր գլուխը շոյելով` հայրը տվեց հուսահատ դստեր հարցի
պատասխանը:
