Իմ գերդաստանի պատմությունը Տատս պատմում էր, որ իր հայրը ծնվել է Վանի շրջանի Այլուր գյուղում։ Այն իր
անունը ստացել է հին դարերում այստեղ եկած առաքյալների հնչեցրած արտահայտությունից՝ «Այլ ու՞ր գնանք»:
Սկսվում են 1915 թվականի կոտորածները,ժողովրդի գաղթը:Այդ թոհուբոհի մեջ մահանում է մեծ պապիս հայրը,
մայրը մնում է մենակ՝ նորածինը գրկին:
Նա,ինչպես շատ շատերը,մտածում է,որ ամենաապահով վայրը կարող է լինել Աղթամար կղզին:Իմ մեծ պապին՝
4 տարեկան Վազգենին,թողնում է ամուսնու եղբոր ընտանիքի մոտ,իսկ ինքը՝ նորածին երեխայի հետ, փախնում
Աղթամար: Բայց հետո պիտի պարզվեր, որ կղզում ապաստան գտած հայերին կոտորել ու ջուրն են նետել․․․

Փոքրիկ Վազգենը մնումէ հորեղբոր կնոջ մոտ։ Վերջինս էլ՝իր երկու երեխաների հետ(տղան 12 տա-
րեկան, աղջիկը՝ 9 տարեկան), վերցնում է նաև Վազգենին և միանում գաղթի ճամփան բռնած համա-
գյուղացիներին։
1915 թվական․․․ սով,կոտորած, տիֆ, համաճարակ: Ճանապարհին այդ կնոջ տղան է հիվանդանում: Արտասահ-
մանցիների միջոցներով ստեղծված բուժկետում ախտորոշում են տիֆ, անհուսալի վիճակ. առաջին հարվածը
խեղճ կնոջը: Նա թողնում է որդուն՝ չիմանալով, թե ինչ կլինի նրա հետ, ու շարունակում ճանապարհը:
Չի ուշանում երկրորդ հարվածը.քուրդ ելուզակները փախցնում են աղջկան՝ պոկելով մոր ձեռքերից: Վիշտն ու
ցավը սրտում, անտանելի պայմաններում՝ այդ քաջ կինը իմ մեծ պապին հասցնում է Կիպրոս կղզի և նրան տա-
լիս որբանոց,որը հիմնել էին ամերիկացիները՝ հայ գաղթականներին և հիվանդներին պահելու համար:
Վազգեն պապս այնտեղ հանդիպում է իր քրոջը, ում փախցրել էին: Պարզվում է՝ մարդը, ում համար տարել էին
աղջկան,բարի է գտնվել և նրան հանձնել է որբ երեխաներ հավաքողներին:Տատիկիս հայրը և այդ աղջիկը՝ Սըր-
բուհին, մեծանում են Կիպրոսի մանկատանը, սովորում են այդ տարի նոր բացված Մելքոնյան վարժարանում:
Վարժարանն ավարտելուց հետո նրանց ճանապարհները բաժանվում են։ Սրբուհին ամուսնանում է ի-
րենց որբանոցի տղաներից մեկի հետ և մեկնում Բեյրութ, երեխաներ ունենում: Նրանք մինչ օրս այն-
տեղ են:
