Որպեսզի ինքներդ երջանիկ լինեք, փորձեք երջանկացնել ուրիշներին․․․Իմաստուն առակ երջան կության մասին։ Մի անգամ երեք
եղբայրներ զբոսնում էին անտառով, երբ մի խորը փոս տեսան: Դրա մեջ նստած էր Երջանկությունը:Եղբայրներից մեկը մոտեցավ
փոսին, կռացավ և ասաց.

-Եթե ես շատ փող ունենայի, ես երջանիկ կլինեի:
Երջանկությունը նրան շատ փող տվեց և եղբայրը հեռա ցավ երջանիկ:Մյուս եղբայրը կռացավ փոսի մոտ և ասաց.
-Եթե իմ կյանքը մի գեղ եցիկ կին զարդարեր, որը միշտ իմ կողքին լիներ, ես երջանիկ կլինեի:

Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը, և եղբայրը հեռացավ գեղեցիկ կնոջ հետ` երջանկությունից գլուխը կորցրած:Երրորդ
եղբայրը մոտեցավ փոսին, կռացավ և նայեց ներքև:
-Իսկ քեզ ի՞նչ է պետք, — հարցրեց Երջանկությունը:
-Իսկ ի՞նչ է պետք քեզ, — նույն հարցը տվեց նրան եղբայրը:

-Ես կուզենայի, որպեսզի ինձ այս փոսից հանեն, — ասաց Երջանկությունը:
Եղբայրը մեկնեց ձեռքը, օգնեց Երջանկությանը դուրս գալ փոսից և գնաց իր ճանապարհով:Իսկ Երջանկությունը վազեց նրա հե-
տևից…
Հ.Գ.
Որպեսզի երջանիկ լինեք, երջանկացրեք ուրիշներին:
