Որոշեցի օգնության ձեռք մեկնել մի կարիքավոր ընտանիքի, բայց․․․Այնքան զղջացի իմ որոշման համար

Որոշեցի օգնության ձեռք մեկնել մի կարիքավոր ընտանիքի, բայց․․․Այնքան զղջացի իմ որոշման համար։Այս պատմությունը տեղի է
ունեցել անցյալ ամառ: Շոգ եղանակ էր, գնացել էինք ամառանոց: Այդ ժամանակ մեր կողքի տանը ամուսիններ էին ապրում, երիտա-
սարդ էին, 25-30 տարեկան երևի: Շատ աղքատ էին ապրում, ծայրահեղ խեղճ էին: Գիտեի, որ կինը հղի է, իսկ ամուսինը չուներ մըշ-
տական աշխատանք:

Հարևանների տներում էր աշխատում. մի տեղ հող փորել, մի տեղ օգնել վերանորոգում անել:Խանութի վաճառաղուհին շատախոս
կին է, ու նա բոլորին պատմում էր, որ ամո ւսինները միշտ պարտքով սնո ւնդ են խնդրում, այն էլ միայն հաց կամ մակարոնեղեն: Ու
դրա համար էլ հարևանները, երիտասարդին երբ աշխատանք էին առաջարկում, բացի գումարից տալիս էին՝ ինչ կարող են. սնունդ,
հագուստ, անկողնային պարագաներ:

Ես երբ իմացա դրա մասին, որոշեցի ինքս էլ մի բանով օգտակար լինել նրանց: Քանի որ վերջերս էինք տան համար նոր սպասքեղեն
գնել, իսկ հինը բերել ամառանոց, գնացի տեսնեմ, թե ինչն է լավ վիճակում, որ տամ նրանց: Հավա քեցի գդալ-պատառաքաղ-դանակ-
ներ, բաժակներ, թավա ու կաթսա, մի քանի ափսե՝ մեծ ու փոքր: Ինչ որ տվեցի նր անց, անթերի վիճակում էին, առանց ճաքերի ու
գունաթափումների:

Երբ երիտասարդը եկավ՝ օգնելու ամուսնուս, որ փոխեն խողովակները, ես տուփի մեջ դասավորեցի սպասքեղենը ու գումարի հետ
միասին տվեցինք նրան: Նա նույնիսկ շնորհակալություն չասաց… Ես էլ կարծեցի, թե հոգնած է, երևի շփոթվեց:Հաջորդ օրը, երբ գն
ացել էի խանութ, վաճառողուհին պատմեց, որ վաղ առավոտյան մեր հարևանուհին է եղել այնտեղ ու բողոքել ինձանից՝ ասելով, որ
նրանց տվել եմ իմ տան աղբը:

Նրան դուր չի եկել, որ ափսեներն ու բաժակները տարբեր էին, կաթսան՝ հին, միայն թավան է հավանել:Հետո իմացա, որ միայն ես
չեմ եղել նման հիմար իրավիճակում: Պարզվեց, որ նրանք դժգոհել են ուրիշների տված հագուստից, կոշիկներից, կենցաղային իրե-
րից:Այդ օրվանից սկսած էլ ոչ մեկին օգնելու ցանկություն չունեմ… հիասթափվել եմ մարդկանցից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика