Որոշեցի մորս ուղարկեմ ծով հանգստանալու․ Երբ ուղեգիրը ցույց տվեցի ամուսնուս, աչքերը ճակատին թռան․․․Բա լավա՞ որ իրա
մոր համար թանկ նվերներ ա առնում։Մինչև տղուս ծնվելը մեր մոտ ամեն ինչ կարգին էր: Երկուսով աշխատում էինք, երբեք կոնֆլիկ
տներ չենք ունեցել։ Ամուսինս միշտ օգնում էր ամեն ինչում՝ թե՛ ճաշ պատրաստելու, թե՛ մաքրության հարցում։ Բայց տղուս ծնվելուց
հետո մի տեսակ փոխվեց:

Մարտի ութին գնաց մոր համար թանկանոց կոմբայն առավ, աշխատավարձի կեսից ավելին էր վճարել: Իսկ իմ մոր համար մի հատ
սովորական թավա:Ըստ երևույթին, ուզում էր պարծենալ հարազատների մոտ: Տեսեք-տեսեք ինչ հոգատար որդի ա: Ես վիրավորվե
ցի՚ Ասում ա. Ես մի մայր ունեմ, գնա աշխատի դու էլ քո մոր համար թանկարժեք նվեր առ: Անկեղծ ասած չհասկացա ամուսնուս այս
վերաբերմունքը մորս նկատմամբ։

Մամաս միշտ թանկարժեք նվերներ ա տալիս իրան, բացի էդ լավ հարաբերություններ ունեն։ Տղես մի քիչ մեծացավ, տվեցի մանկա-
պարտեզ, ես էլ ընդունվեցի աշխատանքի: Մամաս շատ ա օգնում , ես էլ որոշեցի ուղարկեմ իրան հանգստանալու: Ծովի տոմս առա:
Մարդուս աչքերը ճակատին թռան: Ես էլ ասեցի, բա իմ մաման էլ ա միակը, էդ մի մերն ունեմ: Դու քո մամայի համար ես անում, ես էլ
՝իմ:

Հա մոռացա ասեմ, մամայիս ծնունդին մուշտակ նվիրեցի, իսկ կիսուրիս ծնունդին՝ մի հատ բաժակ: Դե թող գնա ու իմանա:
