Նոր սենսացիա․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ Փաշինյանը սպառնացել է նրան

«Մեդիապորտ» թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ երեկ դեկ-տեմբերի 11-ին, ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանին սպասվում է տնտեսական կոլափս, և ինքը չի կարող այս պայմաններում շարունակել պաշտոնավարումը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է, որ ազատման դիմում ներկայացնելու դեպքում Մհեր Գրիգորյանը կը-հայտնվի ճաղերի հետևում, քանի որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Գրիգորյանի բանկային գործարքների վերաբերյալ տվյալներ, որոնք մի քանի քրեական գործի նյութ կարող են հանդիսանալ։

Եվ եթե Գրիգորյանի մտքով անգամ անցի հրաժարական տալ կամ հեռանալ թիմից, նույն վայրկյանին նրան կը-կալանավորեն։«Մեդիապորտ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանի աշխատավայր վերադառնալուց հետո Փաշինյանը հրահանգել է Պետական վերահսկողության ծառայությանը ստուգումներ սկսել նաև ՀՀ փոխ-վարչապետի գրասենյակում։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика