Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները վաղը ժամը 16․00-ին ակցիա կիրականացնեն․․․Հայտնի է ակցիայի վայրը

Վաղը՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռե-ժիմին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Սիրելի հայրենակիցներ,

անսալով «Հայրենիքի փրկության շարժման» կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խա-ղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։

Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտա-դրում իշխող ռեժիմին։ Միասին փրկենք մեր Հայրենիքը»,-գրել է Սաղաթելյանը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика