Մտածում էի, թե ճիշտ եմ վարվում, բայց ինչպես պարզվեց հետո տարիներ սեփական ձեռքերով կործանել եմ դստերս երջանիկ կյանքը․․․Մինչև օրս ապրում եմ մեղքի զգացումով

Մտածում էի,թե ճիշտ եմ վարվում,բայց ինչպես պարզվեց հետո տարիներ սեփական ձեռքերով կործանել եմ դստերս երջանիկ կյան-
քը․․․Մինչև օրս ապրում եմ մեղքի զգացումով։Մեղք գործելը շատ հեշտ է, բայց դրա համար ներում ստանալու համար մեծ ջանքեր են
պահանջվում թափել: Մահացու դժվար է ինձ համար խոստովանել իմ մեղքը:

Ես 55 տարեկան եմ և ամբողջ կյանքում փորձել եմ մաքուր ու հանգիստ խղճով ապրել, սակայն 20 տարի առաջ շատ մեծ մեղք եմ
գործել աղջկաս նկատմամբ:20 տարի առաջ իմ 15 տարեկան աղջիկը հայտնեց ինձ, որ հղի է:Դա իսկական շոկ էր: Նրան միայնակ
էի մեծացնում: Այդ ժամանակ հաշվապահ էի աշխատում և ամեն ինչ անում էի, որ նա ոչ մի բանի կարիք չունենա:

Պարզվեց, որ նա 10 շաբաթական հղիություն է տանում և աբորտի դեպքում հնարավոր է անպտուղ մնա:Ծանոթացա երեխայի հոր
հետ:Նա 2 տարի մեծ էր աղջկանիցս:Ծնողներ չուներ,միայն մի տատիկ: Նրանք իսկապես իրար սիրում էին,իսկ ես դրան ուշադրութ-
յուն չէի դարձնում,այլ միայն մտածում էի աբորտի մասին:Շտապ հետաքրքրվեցի և կոլլեգաներիցս մեկը իր ծանոթ բժշկին խորհուրդ
տվեց:Գնացինք նրա մոտ, պարզվեց, որ ամեն ինչ կարգին է:

Աղջիկս անալիզներ հանձնեց, իսկ պատասխանների ետևից եկա միայնակ:Մտա բժշկի մոտ և հայտնեցի նրան, որ մեզ այդ երեխան
հարկավոր չէ: Երբ աղջիկս ծննդաբերեց,բժիշկը վերջին անգամ հարցրեց,արդյոք ես մտափոխվել եմ, թե ոչ: Իմ պատասխանը նույնն
էր: Երբ աղջիկս զարթնեց, նրան հայտնեցին, որ երեխան մահացել է: Այդ օրվանից 20 տարի է անցել:

Աղջիկս և այդ տղան ամուսնացել են այդ դեպքից 3 տարի հետո:Նրանք շատ լավ են ապրում,գրեթե ամեն ինչ ունեն: Սակայն երեխա
այդպես էլ չեն կարողանում ունենալ:ԵՎ վերջերս աղջիկս եկավ այն նորությամբ,որ ամուսինը հենց իր երեխային է ուզում և խնդրում
է նրան բաց թողնել, որ հեռանա: Սիրտս արյունով է լցվում: Սեփական ձեռքերով կործանեցի աղջկաս կյանքը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика