Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկ րածովյան համալսարանում այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չա-վուշօղլուն ասել է, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է և կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը: Նա օրի նակ է բերել Հայաստանը, որը «ցանկանում էր շարունակել Ադր-բեջանի տարածքների օկուպացիան»:
«Հայաստանի հողերի վրա աչք չունենք: Հիմա էլ ասում ենք, որ այս կարգավորումը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի օգտին: Այդ իսկ պատճառով, մենք կողմ ենք արդար բաժանմանը (կիսելուն): Մենք ուժեղ ենք թե՛ բա-րոյապես և թե՛ իրավական առումով և մեր այդ ուժն առաջիկա գործընթացում շարունակելու ենք կիրառել ի օ-գուտ բոլորի», ասել է նա:
«Կիսելու» քաղաքականության մեջ Թուրքիան հարմար գործընկեր ունի՝ Ռուսաստանը, որի հետ «խաղաղարա-րություն» են անում Լիբիայից մինչեւ Կովկաս:Չավուշօղլուի այս խոսքերը նույն օրը հաստատեց նրա ռուս գործ-ընկեր Լավրովը, ով հայտարարեց, որ Թուրքիայի հետ սկզբունքային տարաձայնություններ չունեն եւ որպես բա-րեկամ երկրներ՝ հաջողությամբ իրականացնում են կիսելու քաղաքականությունը:
Դերերի բաշխումը նույնպես հարմարեցված է կիսելու քաղաքականության առանձնահատկություններին՝ թուր-քերն ագրեսորն են, ռուսները՝ փրկիչը: Այս սխեմայով աշխատանքն իսկապես հաջողություն է բերում, ինչպես ասում է Լավրովը: Թուրքերն իհարկե երբեմն դժգոհում են դրանից, բայց դեմ չեն այդ կերպարով իրենց հարցերը լուծելուն: Իսկ ռուսներին բնակա նաբար շնորհակալ են լինում, ինչպես օրինակ հայ ժողովուրդը՝ իր տարածք-ների օկուպացիայի եւ հազարա վոր զոհերի համար, երբ ռուսներն ու թուրքերը կիսեցին Ղարաբաղը:
Միայն արդարաբար, ասում էր հռչակավոր սագագողը մեծ կոմբինատորին:
