Մի քանի օր առաջ ընկերուհուս ծննդյան օրն էր․ Որոշեցի օգնել ու լվանալ ափսեները,իսկ նա բարկացած եկավ ու ինձ մի կողմ հրեց։
Որքան էլ որ կարող է տարօրինակ հնչել, հնուց գոյություն են ունեցել սպասքեղենի հետ կապված բազմաթիվ սնահավատություններ
ու ավանդույթներ:
Օրինակ, էզոթերիկայում համարվում է, որ ափսեները լվանալու ընթացքում ջուրը ազատում է ընտանիքի անդամների գլուխը վատ
մտքերից ու բնավորության բացասական գծերից: Ափսե լվանալը հավասարեցվում է դեպի տան բարեկեցություն գրավելուն: Հիշեց-
նենք, որ լվացարանի մեջ մնացած կեղտոտ ափսեները սնահավատ մարդկանց մոտ ասոցացվում են բաց պորտալի հետ, որով տնից
գնում է լավ էներգետիկան:

Ինչպես լվանալ ափսեները
Յուրաքանչյուր տանը կա առանձնահատուկ էներգետիկա, որը կազմված է տան անդմաների էներգետիկայից: Իսկ սնունդ ընդունե-
լը համարվում է ընտանեկան գլխավոր ավանդույթներից մեկը: Ու դրա համար էլ մարդկանց մեծամասնությունը հատուկ ուշադրու-
թյուն է դարձնում սպասքին, որից նրանք ուտում են: Եվ իզուր չեն անում նման բան:Շատ մարդիկ, երբ հյուր են գնում, ցանկանալով
օգնել տան տերերին՝ առաջարկում են լվանալ ափսեները:

Հավաբանար ձեր տանն էլ են եղել նման հյուրեր: Կարծում ենք, երկար օրվանից հետո հաճելի է, երբ որևէ մեկը օգնության ձեռք է
մեկնում: Սակայն դա կտրականապես անել չի կարելի: Իսկ պատճառը՝ տան էներգետիկ հավասարակշռությունն է: Բանն այն է, որ
սպասքի և ընտանիքի միջև կապը չի հանդուրժում օտար մարդկանց միջամտություն:

Եվ անգամ եթե ձեզ ուզում են օգնել ընկերները, ովքեր միայն լավ մտադրություններ ունեն, միևնույնն է, դա իրենից վտանգ է ներկա-
յացնում ողջ ընտանիքի երջանկության համար: Այնպես որ ինքնուրույն հետևեք ձեր խոհանոցի մաքրությանը, իսկ ընկերները ձեր
տանը կազմակերպված ընթրիքից հետո թող վայելեն երեկոն:
