Մի քանի օր առաջ էր, տուն գնալիս ճանապարհին մի տարեց մարդու հանդիպեցի․ Առաջարկեցի նրան մեքենայով տուն տանել․․․ Ճանապարհին այնպիսի բան ասաց, որ մինչև օրս խելքի չեմ գալիս

Մի քանի օր առաջ էր, տուն գնալիս ճանապարհին մի տարեց մարդու հանդիպեցի․ Առաջարկեցի նրան մեքենայով տուն տանել․․․
Ճանապարհին այնպիսի բան ասաց, որ մինչև օրս խելքի չեմ գալիս։Եթե իմ այս պատմածը գոնե մի հոգու ստիպի որևէ մեկին օգնել,
ուրեմն մենք իսկապես կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել․․․

Օրեր առաջ տուն գնալիս նկատեցի, թե ինչպես է մի պապիկ դանդաղ ու զգույշ քայում։ Ես Երևանից դուրս եմ ապրում, ու թեպետ
մեր քաղաքը շատ մոտ է, միևնույնն է, ճանապարհի մի հատվածը ամայի ու երկար է։ Մի քիչ անցա պապիկի կողքով, բայց հետո մտ
ափոխվեցի։ Արգելակեցի ու առաջարկեցի տեղ հասցնել։

Ես հարցրեցի՝ թե ուր է գնում։ Մեքենայով 10 րոպեի ճանապարհ էր։ Նա այնքան ուրախացավ, երբ ասացի, որ նստի մեքենան, այն-
քան անկեղծ ժպտաց։Ճանապարհին պարզեցի, որ 80%-ով կույր է, ու արդեն 13 տարի միայնակ է ապրում այն պահից սկսած, երբ
կորցրել է կնոջը․․․

Իսկ 3 տարի առաջ էլ ավտովթարի են իրեն ենթարկվել, ու հիմա կողերի հետ կապված խնդիրներ ունի։Դեռ չէինք հասել, նա ինձ ա-
սաց, որ խանութի մոտ իջեցնեմ, պիտի հաց գնի։ Նրա հետ միասին մտա խանութ ու մոտս եղած 5000 դրամի առևտուր արեցի․․․

Բայց այս ամենը դեռ մի կողմ․․․ Ճանապարհին նա կիսվեց, որ երբեք ոչ ոք իրեն չի օգնել հենց այնպես,ինչքան որ ինքն է հիշում։ Ցա-
վում եմ նրա համար, որ ժամանակակից մարդիկ խուսափում են տարեց մարդկանցից։Խնդրում եմ, եթե հաջորդ անգամ պատահա-
բար տեսնեք միայնակ քայլող տարեցի, այն էլ վտանգավոր ճանապարհին, մոտեցեք, հարցրեք, թե ինչի կարիք ունեն։

Վստահ եմ, որ նրանք ձեզ շնորհակալ կլինեն․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика