Մի տարեց կին նստում է ավտոմեքենան ու տեսնում սրահում 4 սևամորթ երիտասարդների․․Պատմությունն իրական է, պարզապես
հերոսները ցանկացել են,որ իրենց անունները գաղտնի մնան։Ֆլորիդայում բնակվող մի տարեց կին գնացել էր շոփինգի,ու վերադա-
ռնալով մեքենայի մոտ՝ բացում է դռներն ու մեջը հայտնաբերում չորս սևմաորթ երիտասարդների։Նա արագ գցում է պայուսակները
ու գրպանից հանում ատրճանակը։ Բարձր գոռում է․

-Ես ատրճանակ ունեմ․․․ Գիտեմ՝ թե այն ինչպես են օգտագործում։ Դուրս եկեք մեքենայից։
Երիտասարդները որոշում են չսպասել երկրորդ հրավերին, արագ դուրս են գալիս մեքենայից և վազում անհայտ ուղղությամբ։ Կինը՝
թեթևացած շունչ քաշելով,տոպրակները դնում է հետևի նստարանին ու նստում ղեկի մոտ։Նա այնքան շփոթված էր,որ չէր կարողա-
նում բանալին դնել ու շարժի գցել մեքենան։ Փորձում էր, փորձում, մինչև որ հասկացավ պատճառը։

Մի քանի րոպեից նա հայտնաբերեց, որ իր մեքենան քիչ այն կողմ է կայանված։ Նա հանգիստ հավաքեց տոպրակները, փակեց մեքե-
նայի դռները, նստեց իր մեքենան ու գնաց ոստիկանության մոտակա բաժանմունք։Սերժանտը, որին նա պատմում էր տեղի ունեցա-
ծի մասին, հերասաբար զսպում էր անկառավարելի ծիծաղը։Հետո նա մատով ցույց տվեց միջանցքի դեպի մյուս կողմը, որտեղ կանգ-
նած էին 4 անհանգստացած սևամորթ տղամարդիկ ու մեկը մյուսին հերթ չտալով՝ պատմում էին, թե ինչպես է իրենց վրա հարձակ-
վել ճերմակած մազերով խելագար մի կին․․․

Արդյունքում տարեց կինը ներողություն խնդրեց երիտասարդներից, ու բոլորը հանգիստ հեռացան բաժանմունքից։
