Մի կոլեգա ունենք աղքատ ընտանիքից․ Մի քանի օր առաջ նա դուրս եկավ մեր տնօրենի սենյակից ամբողջությամբ կարմրած, իսկ
ձեռքերը դողում էին․․․Արդեն 5 տարի աշխատում եմ ֆինինսական ընկերությունում: Այդ նույն ընկերությունում աշխատում է մոտ
200 հոգի: Մեր տնօրենը շատ կոշտ մարդ է: Մեզ մոտ կան մի շարք կանոններ և դրույթներ:

Աստված չանի, եթե հանկարծ ինչ-որ մեկը խախտի դրանք…մոտ մեկ ժամանոց խոսակցությունն ապահովված է:Փորձում ենք ավե-
լորդ անգամ չմտնել տնօրենի աշխատասենյակ, չընկնել նրա աչքին: Եթե ուրիշ աշխատանք գտնելու հնարավորություն լիներ, մենք
բոլորս դուրս կգայինք աշխատանքից…բայց դա այնքան էլ հեշտ չէ:Մի օր տնօրենն իր մոտ կանչեց մեր աշխատակցուհիներից մե-
կին՝ Աննա անունով:

Աննան միայնակ մայր է: Երբ մոտ կես ժամ տևած զրույցից հետո Աննան դուրս եկավ տնօրենի աշխատասենյակից, նա արտասվում
էր, ձեռքերը դողում էին, հազիվ էր իրեն պահում ոտքերի վրա: Աշխատակիցները հանգստացրեցին նրան, այդ ժամանակ էլ Աննան
պատմեց, թե ինչ է եղել:Աննայի մոտ մեկ տարի առաջ դ ժբախտություն է եղել: Նրա 7 ամյա որդու մոտ հայտնաբերվել է օնկոլոգիա-
կան հիվանդություն:
Մեկ տարի ապարդյուն բուժվելուց հետո առաջացել է երեխային Գերմանիա՝ բուժման տեղափոխելու անհրաժեշտություն: Քանի որ
Աննային մեծ գումար էր հարկավոր, մոտ 50 միլիոն դրամ, նա որոշեց շտապ վաճ առել բնակարանը: Եվ ահա տնօրենը կանչում է
նրան և տալիս Գերմանիայում բուժման վճարի կտրոնը և արձակուրդի տեղեկանքը:

Պարզվեց, որ տնօրենը, ում մենք համարում էինք անհոգի և դաժան, իր սեփական միջոցներից տրամադրել է 50 միլիոն դրամ, որպի-
սի մի երեխայի կյանք փրկի: Այդ դեպքից հետո մենք սկսեցիքն հարգել նրան:Այժմ Աննան երեխայի հետ միասին Գերմանիայում է:
Մենք ամբողջ աշխատակազմով սպասում ենք նրա վերադարձին:Առողջություն երեխային…
