Մի բան արա, վարկերդ փակի, քո մեռնելուց հետո, ես ինչ պիտի անեմ, ոնց եմ փակելու․․․Թողնելու ես իմ վրա գնաս էն աշխարհ
Ես ամբողջ կյանքում ապրել եմ ուրիշների համար: 8 տարեկան էի, երբ ընտանիքում ծնվեց կրտսեր եղբայրս: Ես միշտ էլ սիրել եմ
ծնողներիս և պատրաստ եղել նրանց օգնել ամեն հարցում: Ծնողներս ինձանից պահանջում էին հոգ տանել փոքր եղբորս մասին:

Հայրս աասում էր, որ քույրը միշտ պետք է ծառայի եղբորը, այդպես է եղել բոլոր ժամանակներում, իսկ եղբայրս տղամարդ է, նա
պետք է աշխատի, բարձունքների հասնի: Անցան տարիներ, ես դարձա չափահաս։
Ուզում էի ընդունվել համալսարան, բայց ծնողներս չհամաձայնվեցին ու ինձ ամուսնացրին:Իմ կյանքում շատ բան չփոխվեց ամուս-
նությունից հետո: Այժմ ամուսինս էր պահանջում ծառայել իրեն:

Ասում էր, որ կինը պարտավոր է ծառայել ամուսնուն, աշխատել թե տանը, թե դրսում: Մյուս կողմից ծնողներս պահանջում էին օգնել
վճարել եղբորս ուսման վարձը: Ես կաշվիցս դուրս էի գալիս բոլորին գոհացնելու համար։ Ստիպված եղա վարկ վերցնել ամուսնուս
օգնելու, եղբոր ուսման վարձը վճարելու համար:
Կարճ ժամանակ անց իմ ինքնազգացողությունը վատացավ։ Գնացի բժշկի, պարզվեց քաղցկեղով հիվանդ եմ:
-Ինչ ուզում ես արա, վարկերդ փակի, դու կմ եռն ես կգնաս, պարտքերդ կմնա, ես ինչպես եմ փակելու,-ասաց ամուսինս հիվանդութ
յանս մասին իամանալուց հետո։

Այդպես անցավ մոտ մեկ ամիս և բժիշկս հերթական այցելության ժամանակ ասաց, որ իմ քաղցկեղը բարորակ է և ես դեռ մի քանի
տարվա կյանք կունենամ։ Դա իմանալուց հետո, ես հավաքեցի իրերս ու հեռացա ամուսնուցս, զուգահեռ կապս խզեցի նաև ծնող-
ներիս հետ։
Արդեն մի քանի տարի է ապրում եմ միայնակ։ Ամուսինս ու ծնողներս ինձ էգոիստ անվանեցին, բայց վստահ եմ, որ ճիշտ եմ վարվել,
չէ՞ որ կյանքը յուրաքանչյուրին տրվում է մեկ անգամ
