Մայիսի 11-ի աստղագուշակ․ Խոյեր՝ աշխատանքի լավ առաջարկներ կստանաք․․․
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է աշխատանքի և ցանկացած կարևոր գործի համար:Դուք լուրջ տրամադրված կլինեք, կաշխատեք ոչինչ աչքա-թող չանել:Որոշ Խոյեր նաև նախանձելի հնարամիտ կլինեն,ինչի շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեն բարդ գործերում, հա-ջողության կհասնեն այնտեղ,որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել և նահանջել:Օրը հարմար է ֆինանսական հարցե-րը լուծելու համար և շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է գործնական բանակցությունների, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկե-լու համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադր-ված և ոչ ոքի չեն վստահում: Չեն բացառվում աշխատանքը փոխելու հետ կապված առաջարկները:Օրվա սկզբին շատ Ցուլեր կկարողանան զբաղվել նրանով, ինչի մասին վաղուց երազում էին: Նման գործերը միշտ չէ, որ հասարակ կլինեն, բայց գրավիչ կլինեն: Օրվա երկրորդ կեսը ընտանիքում հաճելի իրադարձություններ է խոստանում և հարմար է հարազատների հետ շփվելու և ընտանեկան տոնի համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Երբեմն դուք ձեր մեջ ուժ չեք գտնի՝ ստանձնելու այն, ինչ ծրագրել էիք: Կուզենաք ա-մեն ինչ հետաձգել, բայց պայմանները նման բան անել թույլ չեն տա, գործել է պետք:Ձեր մեջ ուժ գտեք գայթակղություններին դի-մակայելու համար և լուրջ տրամադրվեք: Հնարավորություն կունենաք հրաշալի գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Երեկոյան հավանական են դրամական մուտքեր: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը, կվարձատրեն մի աշխա-տանքի դիմաց, որը վաղուց էին արել: Կարող եք ձեզ համար մի փոքրիկ, թեկուզ և ոչ այնքան օգտակար բան գնել. տրամադրութ-յունն անմիջապես կլավանա:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը միանման լավն է գործ նական և անձնական հան դիպումների համար:Դուք շատերին կկար ողանաք մոտեցում գտնել, հա-ճախ կիմանաք, թե ինչ կա այն մարդկանց հոգում, որոնք սովորաբար ոչ ոքի հետ չեն անկեղծանում: Նոր ծանոթությունը կարող է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռ-նող լինել:Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, կարող է հյուր գալ մեկը, որին հասցրել էիք կարոտել: Դուք կգտնեք մտերիմներին ուրախացնելու ձևը, նրանք էլ շատ շնորհակալ կլինեն ուշադրության և հոգա-տարության համար, կաշխատեն նույն ձևով պատասխանել:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի սխալներ և անհաջող զուգադիպություններ: Դրանց համար շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և շուտով ի-րավիճակը դեպի լավը կփոխվի: Հնարավորություն կլինի քննարկել կարևոր հարցերը,լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմ-ներին անհանգստացնող խնդիրները:Հավանական են առաջարկներ, որոնք եկամուտների արագ աճ, նշանակալի դրամական մուտքեր կխոստանան: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ անպայման ճիշտ որոշումներ կընդունեք:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա առաջին կեսը հարմար է շփում ների համար: Ճիշտ է, հիմա լավ է լուրջ հարցեր չքննար կեք, քանի որ բոլորին գոհաց նող լուծում գտնելը հեշտ չի լինի: Փոխարենը հաճելի ծանոթություններ հաստատելու և այն մարդկանց վրա լավ տպավորություն թող-նելու հնարավորությունը կունենաք, որոնցից շատ բան է կախված:Ավելի ուշ կգա ստեղծագործ գործունեության համար հարմար ժամանակը: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք:Հետո պիտի կենտրոնանաք դրանց իրագործման վրա: Իսկ հիմա դեռ լուծեք ընթացիկ խնդիրները, գլուխ հանեք միապաղաղ գործերից, որպեսզի հետո չշեղվեք:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Դուք շատ օգտակար բաներ կհասցնեք անել և՛ ձեր, և՛ մյուսների համար, եթե ժամանակը զուր չվատնեք: Պատրաստ եղեք ոչ այ-նքան հետաքրքիր գործեր ստանձնելու, քանի որ դրանք հետաձգել չի կարելի: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին,որոնք վաղուց լուծված էիք համարում:Կարևոր կդառնան կարգապահությունն ու պատասխանատվությունը:Հենց այդ հատկանիշ ների շնորհիվ հրաշալի գլուխ կհան եք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավ որություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել կարևոր գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Ձեր ջանքերի արդյունքները սպասվա-ծից լավը կլինեն:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը բարենպաստ է: Այդ հատվածը հարմար է ստեղծագործելու, սովորելու, ինչպես նաև հետազոտական կամ վերլու-ծական աշխատանքի համար: Դուք ոչ մի մանրուք բաց չեք թողնի, հաճախ ուշադրություն կդարձնեք նրան, ինչը ուրիշները չեն նկատել: Դա կօգնի խուսափել լուրջ սխալներից և արագ հասնել նպատակին:Օրվա երկրորդ կեսը նվազ արդյունավետ կլինի: Այն հարմար է հանգստի համար, հնարավորություն կտա վերականգնել ուժերը: Արդյունավետ կլինեն բուժիչ և կոսմետիկ պրոցեդու-րաները: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները՝ և՛ նախապես ծրագրվածները, և՛ սպոնտան գնումները:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին չեն բացառվում լարված պահերն ու փոքրիկ տհաճությունները: Դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, միայն կստիպեն որոշ ժամանակ ծախսել ամեն ինչ հարթելու համար: Ինտուիցիան կհուշի, որ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվե-լու, և այն չի սխալվի:Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, ինչպես նաև նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրա-մադրությունը,կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Շրջապատողներին ձեր արարքների մոտիվները միշտ չէ, որ հասկանալի կլինեն, բայց նրանք ժամանակի ընթացքում կհասկանան, որ ամեն ինչ ճիշտ եք արել: Շատ Աղեղնավորներ այսօր նոր ընկերներ կգտնեն, որոնց հետ շփումները երկար ժամանակ կուրախացնեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք կկարողանաք շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ այն գործե-րում, որոնցից նախկինում չէիք կարողացել գլուխ հանել ո՛չ դուք, ո՛չ ձեր ծանոթները: Հաճախ հաջող կլինեն ձեր այն գաղափար-ները, որոնք շրջապատողները տարօրինակ և նույնիսկ հիմար են համարում: Պատրաստ եղեք ռիսկի դիմել:Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հրաշալի նորություններով: Այդ լուրերը կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություննե-րին: Չեն բացառվում առաջարկները, որոնց ուրախությամբ առանց երկար մտածելու կհամաձայնեք:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հագեցած ու բավական հոգնեցնող օր է: Դուք շատ գործեր կունենաք, որոնց թվում կլինեն շտապ գործերը: Կարևոր կլինի հենց առավոտվանից լուրջ տրամադրվելը: Այդպես դուք շատ բան կհասցնեք և այնպիսի սխալներ չեք անի, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ: Պատրաստ եղեք ինքնուրույն գործելուն: Հնարավոր է՝ այսօր ձեզ չկարողանան աջակցել նույնիսկ այն մարդիկ, որոնք անկեղծորեն ուզում են օգնել:Օրը հարմար է գնումների համար: Կարող եք տան համար իրեր գնել, դուք անսխալ կընտրեք լավագույնը: Որոշ Ջհոսների անսպասելի նվերներ են սպասվում, այդ թվում՝ շատ արժեքավոր:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը կարող է անակնկալներով լի լինել: Ինչ էլ պատահի, դուք կպահպանեք հանգստությունն ու ինքնատիրապետումը, կքայլեք դեպի նպատակը, ոչ մի բանի վրա չեք շեղվի: Հետաքրքիր գաղափարներ ու նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց հետո անպայման կվերադառնաք: Իսկ հիմա տեղեկատվություն հավաքելու շանս կա, որն անպայման պետք կգա:Կուրախացնի մտերիմների ա-ջակցությունը: Զգալով, որ կողքին մարդիկ կան, որոնց վրա կարող եք հույս դնել, դուք ոգևորությամբ կստանձնեք նույնիսկ ա-մենաբարդ գործերը: Հաջողության հասնել միանգամից չի ստացվի, բայց դուք նույնիսկ չեք էլ մտածի նահանջելու մասին:
