Ճապոնացի բժիշկ Տոշիկի Ֆուկուցուձին առաջարկում է նիհարելու նոր մեթոդ, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Կպահանջվի միայն 10-15 րոպե և գլանաձև փաթաթված սրբիչ: Positive-ը ներկայացնում է այդ մեթոդը:

1.Պառկեք մեջքի վրա:
2. Գլանաձև փաթաթված (տրամագիծը՝ 7-15 սմ) սրբիչ դրեք գոտկատեղի տակ հենց պորտի տակ:
3.Միացրեք ոտնաթաթերի բութ մատները, կրունկները հեռացրեք 15-20 սմ-ով կամ ավելի շատ:
4.Ձեռքերը վեր ձգեք (գլխի վերևում)՝ ափերը դեպի ներքև, միացրեք ճկույթները:
5.Պառկեք 5 րոպե: Ցանկալաի է պրոցեդուրան կրկնել օրական 2-3 անգամ:
Վարժությունը կատարել խորհուրդ է տրվում կոշտ հորիզոնական մակերևույթի վրա:
Մեջքի հետ կապված խնդիրների դեպքում պետք է նախապես խորհրդակցել բժշկի հետ:
Նիհարելու ճապոնական մեթոդի հիմնական առավելությունները՝
1.Քաշի նվազման խթանում
2.Մեջքի ցավի բուժում
3.Որովայնի խոռոչի առջևի պատի մկանային կմախքի ամրացում
4.Իրանի փոքրացում ճարպի վերաբաշխման շնորհիվ:
