Ձմռան համար հիանալի և անչափ համեղ քաղցր պղպեղով աղցան, որը պատրաստվում է առանց քացախի

Ոչ մի բարդ բաղադրիչ: Աղցանը ներառում է բուլղարական պղպեղ, սոխ, կանաչեղեն, և լոլիկ:

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

  • 1 կգ սոխ և քաղցր պղպեղ,
  • Լոլիկ- 3 կգ,
  • Աղ- 1 ճաշի գդալ,
  • Շաքարավազ- 2 թեյի գդալ,
  • Կանաչեղեն։

Պատրաստումը․

  1. Կտրեք պղպեղը և սոխը բարակ կեսաշրջաններով:
  2. Հեռացրեք կեղևը լոլիկից և կտրատեք փոքր կտորներով:
  3. Այս աղցանի համար մաղադանոսը լավագույնն է, կտրատեք այն դանակով: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել սամիթ, կծու պղպեղ, ռեհան:
  4. Բոլոր բաղադրիչները լցրեք մեծ տարայի մեջ: Ավելացրեք շաքարավազ և աղ և ամեն ինչ խառնեք ձեռքերով:
  5. Փորձարկեք աղը և շաքարավազը: Եթե ​​ամեն ինչ բավարար է, կարող եք լցնել բանկաների մեջ և ծածկել կափարիչներով:
  6. Որից հետո վերցրեք կաթսա, ներքևում դրեք սրբիչ, դասավորեք բանկաները, և լցրեք ջուր։
  7. Միացրք կրակը և ստրելիզացրեք 1 ժամ (եռման պահից):
  8. Որից հետո կափարիչներն ամրացրեք և փաթաթեք կտորով:
Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика