Այս դիմակը միանգամից հանում է հոգնածության հետքերը: Բաղադրատոմսը հասել է Հնդկաստանից, որտեղ քրքումը օգտագործում են ոչ միայն որպես համեմունք, այլ նաև գեղեցկանալու միջոց: Դիմակի մեջ քրքումը բացացնում է մաշկը և երիտասարդացնում է այն: Բացի այդ, այս դիմակն իր մեջ սոդա է պարունակում, որը խթանում է արյան շրջանառությունը:Այս խառնուրդի քսելուց հետո թեթև կարմրություն կարող է լինել արյան ներհոսքի պատճառով, սակայն մեկ ժամից դա կանցնի, իսկ մաշկը կունենա հիանալի տեսք: Դիմակ աչքերի տակի հատվածի համար․

Անհրաժեշտ են․ — 0,5 ճաշի գդալ քրքում — 1 ճաշի գդալ սոդա — 2 կաթիլ կիտրոնի հյութ։
Պատրաստման և օգտագործման եղանակը․
Խառնեք բոլոր այս բաղադրիչները: Եթե ձեր մաշկը զգայուն է, փոխարինեք կիտրոնի հյութը տոնիկով կամ ջրով: Քսեք դիմակը աչքերի տակ և թողեք 15 րոպե: Լվացվեք սառը ջրով և քսեք խոնավեցնող կրեմ: Դրական ար-դյունք ստանալու համար այսպիսի դիմակը բավական է քսել երեք օրը մեկ անգամ: Մանր կնճիռները կհարթվեն, մաշկը կբացվի և աչքերի տակի պարկերը կվերանան:
