ՀՈՐՈՍԿՈՊԻ նշաններ, ովքեր սիրում են ձևացնել, որ իրականում իրենք իրադարձությունների զոհեն՝ նրանք սիրում են զոհի դերում լինել․․․

ՀՈՐՈՍԿՈՊԻ նշաններ, ովքեր սիրում են ձևացնել, որ իրականում իրենք իրադարձությունների զոհեն՝ նրանք սիրում են զոհի դեր ում լինել․․․Որքա՞ն հաճախ եք խաղում զոհի դերը: Հե՞շտ է ձեզ ձեր խնդիրների համար ուրիշներին մեղադրելը: Կենդանակերպի որոշ նշաններ ավելի հակված են այս վարքագծին: Ովքե՞ր են նրանք․․․

1․ Երկվորյակներ

Երկվորյակները զոհի կերպարում են հայտնվում, երբ իրենց համեմատում են մյուսների հետ: Մշտապես ունենալով զգացողություն, թե հետ եք մնում մարդկանցից, արդեն իսկ պարտվում եք՝ առանց որևէ գործողություն ձեռնարկելու: Դադարեք տանջվել միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ձեզանից լավ է ապրում կամ ավելիին է հասել, քան դուք: Այս վերաբերմունքով ձեզ զոհի կարգավիճակ եք տալիս:

2․ Խեցգետին

Միշտ կարծում են, որ բոլորը ցանկանում են նեղացնել իրենց: Սպասում են, երբ իրենց վատ կվերաբերվեն՝ այդ մարդուն իրենց կյա նքից ջնջելու համար: Բոլոր Խեցգետինները խոցելի են, հակված ամեն բան շատ անձնավորված ընկալել: Մարդկանց իրենց կյանքից հեռացնելը Խեցգետինների պաշտպանական մեխանիզմներից է:

3․ Կույս

Որպես կանոն՝ ամբարտավան են, խնդիրները հաճախ բարդում են այլ մարդկանց ուսերին՝ հավաստիացնելով, որ նա պարզապես հրաժարվել է լսել իրեն: Կատարվածը Կույսերի մեղքը չէ, քանի որ նրանք վստահ են, որ աշխատակիցներն այնքան գիտելիքներ և փորձ չունեն, որքան իրենք:

4․ Կարիճ

Զգացմունքային են:Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զոհի են վերածվում այն ժամանակ, երբ չարացած են մեկի վրա: Կարիճները երբեք ոչինչ չեն մոռանում, հնարավորության դեպքում վրեժ են լուծում:

5․ Ձկներ

Շուտ են վստահում, պատրաստ են մարդկանց բազմաթիվ անգամներ հնարավորություն տալ: Խնդիրն այն է, որ Ձկներն իրենց համ ար սահմաններ չեն գծում, այդ պատճառով նրանց հետ կրկին ու կրկին վատ են վարվում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուց իչներն ավելի շուտ զոհի դեր կխաղան, քան կհամարձակվեն պաշտպանել իրենց: Ձկները ցանկանում են, որ սիրեն իրենց, պատրա ստ են հաշտվել իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի հետ, միայն թե չկորցնեն ոչ ոքի ուշադրությունը: Արդյունքում՝ նրանք թուլ անում են, հայտնվում մյուսների իշխանության տակ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика