Միշտ էլ հետաքրքիր է իմանալ նոր մանրամասներ այն մասին, թե ինչպես է գործում մարդու հոգեբանությունը, ինչն է մեզ դրդում ինչ-որ բաներ անելու և թե ինչի հետն են կապված այն տրամադրությունները, որոնք մենք վերապրում ենք։
Ձեզ համար հավաքել է մի քանի ուշագրավ հոգեբանական փաստեր, որոնց իմացությունը պարտադիր է բոլորի համար։ 16-28 տարեկան հասակում ստեղծված ընկերությունը առավել ամուր և երկարատև է լինում Կանայք ձգտում են ցածր և փոքր-ինչ կոպիտ ձայնով տղամարդկանց, քանի որ այդպիսի ձայնով մարդիկ ոչ ագրեսիվ և ինքնավստահ են թվում։ Ինչքան ավելի բարձր է մարդու ինտելեկտը, այդքան ավելի արագ է նա մտածում, և այդքան ավելի վատանում է նրա ձեռագիրը։

Այն մարդիկ, ում մոտ լավ է զարգացած մեղքի զգացումը, շատ լավ տարբերակում են դիմացինի էմոցիաները։ Քիչ շփվող մարդիկ տիրապետում են մի ունակության, որի շնորհիվ կարողանում են շատ քիչ բան պատմել իրենց մասին, սակայն ստեղծել տպավորություն, որ դուք շատ լավ եք ճանաչում նրանց։ Երբ մարդը բարձր հաճախականութամբ երաժշտություն է լսում, ապա դառնում է ավելի հանգիստ, երջանիկ և թուլացած։
Երբ մենք բռնում ենք սիրելի մարդու ձեռքը, ավելի քիչ ենք ցավ զգում և հանգստանում ենք։ Բարձր ինտելեկտով մարդիկ շատ ավելի քիչ ընկերներ ունեն, քան միջին վիճակագրական անձինք։ Երկու լեզվով խոսել իմացող մարդիկ կարող են անգիտակցաբար փոխել իրենց ինքնությունը, երբ մի լեզվից անցնում են մյուսին։ Երկար ժամանակ միայնակ մնալը այնքան վնասակար է, որքան օրական 15 հատ ծխախոտ ծխելը։
