Հերթում իմ դիմաց կանգնած մարդիկ փնթփնթում էին, երբ տարեց կինը այն կողմ չէր անցնում դրամարկղից․․․ Երբ հասավ իմ հեր-
թը, սիրտս ուղղակի կտոր-կտոր եղավ։Վերջերս կանգնած էի հերթում, իսկ իմ դիմաց մի տարեց կին էր՝ մոտ 8 տարեկան իր թոռնի-
կի հետ։ Կինը շատ դանդաղ էր շարժվում, հետո երկար հաշվում էր գումարը, քանի որ ամբողջը մանր մետաղադրամներ էին։

Ես ընդամենը մի ապրանք էի վերցրել, բայց ստիպված էի սպասել։ Լուռ կանգնել էի՝ մի կերպ զսպելով բարկությունս, մինչդեռ իմ հե-
տևում բոլոր կանգնածները կիսաձայն փնթփնթում էին։ Հետո ուշադրություն դարձրեցի, թե ինչու տատիկը չի կարողանում ավար-
տել գործը, սիրտս կտոր-կտոր եղավ․․․
Նրա գումարը պակասել էր, ու ստիպված էին եղել կանչել մենեջերին, որ մի քանի ապրանքի վերադարձ անեն։ Այդ թվում բնական
հյութ, վարսակի փաթիլներ, նրբերշիկ, շոկոլադե սալիկ։ Տատ ու թոռ վճարեցին մնացածի համար ու գնացին։Մոտեցա դրամարկղին
ու խնդրեցի աշխատակցուհուն հաշվել նաև այն ապրանքները, որոնք տատիկը չի կարողացել վերցնել (այդ ամենը նա դրել էր իր
կողքի սեղանիկին)։

Արագ վճարեցի ու վազեցի նրանց հետևից։Ես հեռվից գոռացի․
-Սպասեք, մոռացել եք ձեր տոպրակը։
Երբ նրանք կանգ առան, որ հասկանան, թե ինչի մասին է խոսքը, տվեցի տոպրակն ու արագ գնացի, որ էլ չհասցնեն ինչ-որ բան ա-
սել։

Սիրտս այնքան ցավեց, որ կան մարդիկ, ովքեր իրենց նույնիսկ այդքան հասարակ մթերք չեն կարող թույլ տալ․․․ Բայց ես ինձ լավ էի
զգում, որ կարողացել եմ փոքր բարի գործ անել։
