Հերթական անգամ ամուսնուս հետ վիճելուց հետո հագնվեցի ու դուրս եկա տանից զբոսնելու և հանգստանալու․ Փողոցում ինձ մի երեխա մոտեցավ․․․Մեծահասակները փոքրերից դեռ շատ բան ունեն սովորելու

Հերթական անգամ ամուսնուս հետ վիճելուց հետո հագնվեցի ու դուրս եկա տանից զբոսնելու և հանգստանալու․ Փողոցում ինձ մի
երեխա մոտեցավ․․․Մեծահասակները փոքրերից դեռ շատ բան ունեն սովորելու։Այս անհավատալի պատմությունն ինձ հետ տեղի
ունեցավ ձմռան մի ցրտաշունչ երեկո: Երբ երկնքում արդեն երևում էին աստղերը:

Հերթական անգամ, ես ու ամուսինս վիճեցինք, ինչ-որ անհեթեթության պա տճառով, ինչպես միշտ: Որպեսզի ինչ-որ կերպ ցրվեմ, ո-
րոշեցի գնալ մոտակա հիպերմարկետ: Հագնվեցի ու դուրս եկա փողոց: Թեթև ձյուն էր գալիս, ես դանդաղ քայլելով հասա խանութ, և
սկսեցի թափառել բաժիններով: Նույնիսկ պատկ երացում չունեի, թե ուր եմ գնում և ինչու, մտքերս շատ խառն էին, նորից ու նորից
հիշում էի ամուսնուս հետ վեճի մանրամասները:

Հիպերմարկետում շատ մարդ կար, նրանք ինչ-որ ապրանքներ էին ընտրում, քայլում էին այսուայն կողմ, իսկ ես կարծես թե նույնիսկ
ներկա չէի այդ խառնաշփոթին, ամեն ինչին մի տեսակ կողքից էի նայում: Հանկարծ մոտ հինգ տար եկան մի աղջիկ մոտեցավ ինձ:
Նրա շիկահեր մազերը գեղեցիկ հյուսված էին ժապաեններով, պարզ է, որ մայրը սիրով էր հյուսել դստեր ծամերը: Աղջիկը խնդրեց
ինձ իրեն գրկել:

Սկզբում ես չէի հասկանում նրան եւ որոշեցի որ նա կորել է ու սկսեցի շուրջս նայել,որ գտնեմ նրա ծնողներին:Բայց դա այդպես չէր,
ծնողները քիչ այն կողմ նստած էին սրճարանի սեղանի մոտ և նայում էին իրենց դստերը: Ըստ երեւույթին, նա սիրում էր նման բա-
ներ անել, քանի որ ծնողներն ակնհայտորեն, չէին առարկում մեր շփմանը և ժեստով թույլ տվեցին,որ ես կատարեմ երեխայի ցանկու-
թյունը: Ես գրկեցի փոքրիկին, իսկ նա փաթաթվեց վզիս իր քնքուշ թևերով:

Ես շատ զարմացած էի փոքր երեխայի այս պահվածքից: Ես չէի պատկերացնում, որ փոքրիկ աղջիկը կարող է այդպես հեշտությամբ
դիմել օտարին եւ խնդրել գրկել իրեն: Հանկարծ, ուղիղ նայելով աչքերիս, փոքրիկն ասաց. «Դուք շատ տխուր էիք, ես ուզում էի, որ
ժպտաք»:Այս խոսքերից ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ, արցունքներն ակամա հոսում էին աչքերիցս, և դեմքիս ժպիտ հայտ-
նվեց: Անհավատալի ջերմություն եւ ուրախություն էի զգում:

Ես աղջկան սեղմեցի կրծքիս ու շշնջացի. «Շնորհակալություն»:Ամուսնուս հանդեպ իմ ամբողջ բարկությունն անհետացավ, տրամա-
դրությունս բացվեց: Ես ուզեցի տուն գնալ եւ հաշտվել հաստատել իմ սիրելիի հետ:Աղջիկն իջնելով գրկիցս՝ վազեց դեպի մայրը: Ես
երկար ժամանակ հայացքով ուղեկցում էի նրան, փորձելով հասկանալ,թե ինչ կատարվեց հենց նոր ինձ հետ:

Տուն եկա լավ տրամադրությամբ, պատմեցի ամուսնուս ամեն ինչ, իհարկե, մենք հաշտվեցինք:Դա անհավատալի երեկո էր: Մինչեւ
հիմա, հիշելով այդ ամենը, զգացմունքներս նորից են արթանանում:Այնքան երախտապարտ եմ ամուսնուս, այդ աղջկան եւ Բարձր-
յալին, որը մեզ բոլորիս հանդիպեցրեք:Կցանկանայի, որ դու էլ երբևէ նման բան զգաս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика