Inga Kalantarian ֆեյսբուքյան օգտատերն իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Պադիոմ կտան Մինչև աչք-ներս կպնի. -Դժ վար էլ քնենք-ասաց Հենոն ու արձակեց զինվորական «խեբեի» կոճակները, հետո հանելով գլ-խարկը և գոտին դրեց պահարանի վրա։ -Ոչինչ, կունենանք ինտերնետ մտնելու ժամանակ. -Հա հեչ, ժամանակը էնքան քիչ է, ափսոսում ենք քնելու համար. Տղաները հենվեցին մահճակալին, ու իրենց երկխոսության մեջ լսվեց հին մահճակալների ճռճռոցը.
-Մեր փիլիսոփան Էլի սկսեց. -հեռախոսդ տուր ստեղ, էն Տեսանյութը նայեմ սիրտս հանգստանա. -Սպա նեցիր քո կորեացիներով Հենո, իչպես չես հոգնում. -Կորեացի աղջիկները էնքան սիրուն են, ինչի հոգնել կլինի՞. Հեն-րիկը միացրեց կորեական խմբի երգ, և փայլփլուն աչքերով սկսեց զմայլվել, հետո մեջբերեց՝. -Կորեացի աղջիկ եմ տուն բերելու. -Ես պատկերացնում եմ, զորացրվելուց տարիներ հետո, յուրաքանչյուր անգամ ձեր տուն գալուց կինս հետս կռ վելու է ասի.՝
«Դու և Հենոն նստում խոսում եք, իսկ ես Էդ ճապոնացու հետ չեմ իմանում ինչ խոսեմ» -Ճապոնացի չէ՝ Կորե-ացի -Տո նույնն են էլի, -Չէ Կորեացիներս այլ սիրունություն ունեն. -Լավ թող լինի կորեացի. -Վաշտ զգաստ. -Ազատ. Լսվեց հերթապահի Ու սպայի ձայնը. -Հանվի արագ. -Հանգիստ Միխաելյանն Է էսօր. Դուռը բացվեց ու տղաներին մոտեցավ նիհար և բարձրահասակ, խիստ հայացքի տակ ժպիտը թաքցրած երիտասարդը, համար-յա տղաների տարիքակից. -Չե՞ք ուզում քնեք.

-Հենոն Կորեացի աղջիկներին արդեն նայեց, հեսա կքնի Վազգեն ջան. -Հազար եմ ասել հայերին թողած դրան-ցով մի տարվի . -Դե իմ սիրտն էլ Հիմա կորեացիք են տարել. -Վայ Հենո, չեմ հասկանա քեզ, լավ քնեցիք, հան-գիստ չլինեք, որ ես եմ. -Լսում եմ պարոն լեյտենանտ. Վազգենը մեկ տարի առաջ էր ավարտել Վազգեն Սարգս-յանի անվան ռազ մական ինստիտուտը, Ու քսան տարեկանում լեյտենանտ դարձել, զինվորներից մի քանիսի հետ պահպանելով ընկերական հարաբերությունները։ 2020 սեպտեմբերի քսանվեցի գիշեր -Տագ նա՜պ. Տղա-ներն արթնացան շտա պելով հագնվել. -Վազգեն ի՞նչ է կատարվում. -Հենո արագ հագնվեք կռ իվ է, թուրքերը պատ երազմ են սկսել բարձրանում ենք վերև. Րոպեներ հետո վաշտը շարված էր, -Պարոն լեյտենանտ վաշտը շարված է ձեր հրամանով, սերժանտ Սողոմոնյան.
-Վազքով դեպի Ուազը. -Լսում եմ. Վաշտն արդեն ուազում էր,շարժվելուց առաջ Լեյտենանտ Միխաելյանը մոտի-կացավ սերժանտ Սողոմոնյանին. -Հենո վերցրու հեռախոսս, եթե ինձ մի բան լինի կտաս եղբորս, մեջը նկարներ և տեսանյութեր կա, կպահեն կսփոփվեն. -Ի՞նչ ես ասում, բան չի լինելու լավ կլինի Ամեն ինչ. -Էս ուրիշ կռիվ է, լավ ժամանակ չկա, սա վերցրու և արա ասածներս-Ասաց Վազգենը տալով հեռախոսը և ձեռքը հենելով Հենրիկի ուսին… Վազգենը զո հվեց, Հենոն նույնպես միացավ Վազգենին հաջորդ իսկ օրը… կշարունակեմ անպայման Պատմությունները նրանց մասին, գրառելով եղբորս հիշողությունները
