Հարևաններս՝ իմանալով, որ չեմ անում ԴԱ, կարծ եցին, թե ինձ հետ ինչ-որ բան է կատարվում, մի բան այն չէ․․․Իմ հարևանուհին
«ակտիվ» տիկին է, բայց սովորաբար նրա նման ների հետ շփումից խուսափում եմ։ Շատ է սիրում զրույցի բռնվել ու բամբասել՝ ան
գամ ինձ անծանոթ մարդկանցից։
Բայց այսօր չստացվեց զերծ մնալ նրա հետ հաղորդակցումից․․․Ինձ համար հանգիստ քայլում եմ բակում, մեկ էլ հանդիպում եմ հենց
այդ հարևանուհուս։ Գցեցի աղբը, արդեն վերադառնում էի, նա էլ իմ հետևից մտավ շենք ու սկսեց հետս հավասար բարձրանալ։
-Երեկ նայեցի՞ր «Կիսաբաց լուսամուտները»։

-Չէ, ընդհանրապես չեմ նայում ու չեմ էլ նայել։ Տանը հեռուստացույց էլ չունեմ։
Դե հո չէի բացատրելու կողմնակի մարդուն, թե ինչ վերաբերմունք ունեմ նման ատիպ հաղորդումների մասին։ Իսկ հարևանուհիս
ձայնը բարձրացրեց։
-Վայ, ինչպե՞ս թե։ Ի՞նչի մասին կարելի է խոսել մի մարդու հետ, ով ասում է, որ հեռուսատցույց չի դիտում։ Ի՞նչ քննարկեմ մի մարդու
հետ, ում տանը այն առհասարակ չկա, — չէր հանդարտվում տիկինը, — լավ, Անի ջան, երեկոյան գալիս ես տուն, ի՞նչ ես անում։ Ին-
չո՞վ ես զբաղվում։
-Դե էլ ինչով, գիրք եմ կարդում, համակարգչով գործ եմ անում, ֆիլմ եմ դիտում, տան գործերն եմ անում։

Հարևանուհիս խորը շունչ քաշեց ու խղճահարություն արտահայտող հայացքով նայեց ինձ․
-Եթե շուտ չամուսնացար, կորած ես․․․
Ես հնարավորինս շուտ հրաժեշտ տվեցի ու եկա տուն, որ շարունակեմ ապրել առանց հեռուստացույցի իմ անիմաստ կյանքը։ Որո-
շեցի ավարտել իմ իլյուստրացիան, որ առաջիկայում կայանալիք ճամփորդության համար գումար ունենամ։
