Հարսիս պատճառով սեփական տանս մեջ սպասուհի եմ դարձել․․․Չգիտեմ ինչ անեմ,ինձ մի խորհուրդ տվեք։Լսում եմ դռան զանգը, բացում:
-Բարև ձեզ, Արևիկի մոտ եմ գրանց ված՝ ժամը 3-ին, մի քիչ շուտ եմ հասել, — ու ներս է գալիս մի երիտասարդ աղջիկ՝ նույն պահին
ցեխոտտելով իմ լվացած հատակները:
-Անին տանը չի, աղջիկ ջան:

-Վայ, դե որ այդպես է կհասցնենք սուրճ խմենք, կհյուրասիրեք, չէ՞:
Գնում եմ խոհանոց, օտար աղջկա համար սուրճ պատրաստում, հրավիրում սե ղանի մոտ: Այդ ընթա ցքում ցեխոտվում է նաև մի-
ջանցքի ու խոհանոցի հատակը:Ու ինչո՞վ պիտի զբաղվեի, եթե որդիս չամուսնանար…Տղաս 23 տարեկան է, 1 տարի առաջ հայտ-
նեց, որ գտել է իր ընտրյալին, իսկ 4 ամիս առաջ նրանք ամուսնացան:
Երկուսն էլ երիտասարդ են, բնականաբար տուն չունեն, որդիս հարցրեց, արդյո՞ք դեմ չեմ, եթե ինձ հետ ապրեն, ես էլ համաձայնեցի:
Ու շատ իզուր:Հարսս մատնահարդար է, ու օրական մի քանի հաճախորդ է ունենում: Իսկ ես վերածվել եմ հավաքարարի, բոլորի հե-
տևից մաքրում եմ հատակը, սուրճ դնում, էլ չեմ ասում, որ երեքիս համար միայն ես եմ ուտելիք պատրաստում ու առհասարակ զբաղ
վում կենցաղով:

Իսկ ինչքան շատ է հոսանքի վճարը լինում:Հարսիս ասացի, որ կարող է մի քիչ գումար տալ, որպեսզի տան կարիքները հոգամ, ինչին
ինքը պատասխանեց, որ դա տան տղամարդու պարտականությունն է,ոչ թե իր:Ամուսինս վաղուց չկա, ու մեր կյանքում չունենք այն-
պիսի տղամարդ, ով կկարողանար որդուս ճիշտ խորհուրդներ տալ:

Հիմա իմ հարմարավետ տունը վերածվել է գեղեցկության սրահի: Ես իմ սեփական տան մեջ անգամ չեմ կարողանում հանգիստ նս-
տել: Հարսս երբեմն առավոտ 8-ին հաճախորդ է գրանցում, ու ես չեմ կարող թույլ տալ ինձ գիշերազգեստով նստել հեռուստացույցի
առաջ ու հանգիստ մի բաժակ սուրճ խմել:Ամեն երեկո հստակ որոշում եմ, որ առավոտյան լուրջ խոսելու եմ որդուս հետ, ասեմ, որ
առանձնանան, բնակարան վարձեն, միևնույնն է՝ երկուսն էլ աշխատում են, արդեն ամուսնացած ու ինքնուրույն մարդիկ են, բայց
հետո վախենում եմ, որ նա կարող է նեղանալ…
Ինձ մի խորհուրդ տվեք:
