Հայրս ցանկանում է հարսանիքիս երկրորդ կնոջ հետ գալ, իսկ մայրս ասում է, որ այդ դեպքում ինքը ներկա չի լինի․․․Հայտնվել եմ 2
քարի արանքում։Ծնողներս բաժանվել են մոտ 16 տարի առաջ։ Նրանց ամուսնալուծությունը կարելի է անվանել հանգիստ ու քաղա-
քա-կիրթ, նրանք մինչև հիմա էլ կարող են զանգել միմյանց՝ ինչ-որ ընդհանուր հարցեր քննարկելու համար։
Կարող են նույնիսկ մի սեղանի շուրջ նստել, բայց միայն այն դեպքում, եթե հայրիկս կնոջ հետ չէ։Բանն այն է, որ հայրիկս լքել է մորս՝
իրենց ընդհանուր ընկերական շրջապատից մի կնոջ ընտրելով։ Դրանից հետո այդ կինն ուղղակի գոյություն չունի մորս համար։ Ու
եթե նախկին ամուսնու հետ կապ կարողանում է պահել, ապա այդ կնոջը ուղղակի ջնջել է իր կյանքից։

Մայրիկս դրա նից հետո էլ չի ամո ւսնացել, ինչպես ինքն է ասում, կարող է սիրել միայն 1 անգամ։ Ես ինքս հորս կնոջ հետ նո րմալ
շփվում եմ, չէի ասի, որ համակրում եմ, բայց հանուն հայր իկիս ձևացնում եմ, թե ամեն բան լավ է։ Մայրս էլ երբեք դեմ չի եղել, որ
գնամ նրանց տուն, երբեմն մնամ, ինչի համար նրան անչափ շնորհ ակալ եմ։Ոչ մի բան ինձ չէր անհանգստացնի, եթե 1 ամսից չլիներ
հարսանիքս։

Հորս առձեռն տվել եմ 1 հրավիրատոմս, կարծում էի, կհասկանա, որ միայն իրեն եմ հրավիրում։ Բայց նա հայտնեց, որ ինքն ու կինը
անպայման ներկա կգտնվեն։ Իմանալով դրա մասին՝ մայրիկս ասաց, որ այդ դեպքում չի գա իմ հարսանիքին։ Հայտնեց, որ կլքի մի-
ջոցառումը, հենց որ այդ կինը ոտքը ներս դնի։Հայրիկս էլ չի հանձն վում։

Նա ասում է, որ Անահիտն այդքան հոգ է տարել իմ մասին, երբ իրենց տանն եմ եղել, ինձ միշտ ջերմ է վերաբերվել, ինչպե՞ս հիմա
կարող եմ չհրավիրել նրան։Հիմա չգիտեմ՝ թե ինչ անեմ։ Ոչ մեկի հետ վիճել չեմ ուզում, բայց այնքան նեղացած եմ ծնողներիցս, որ
յուրաքանչյուրն իր սկզբունքների հետևից ընկնելով՝ մոռացել են իմ երջանկության ու ներդաշնակության մասին։
Արդեն մտածում եմ հարսանիքը չեղարկելու մասին, ավելի լավ է ընտրյալիս ձեռքից բռնած գնամ ԶԱԳՍ ու նրանց տուն,քան թե անց-
նեմ այս ամենի միջով։
