Պատմությունը մեր խմբագրություն ուղարկեց Նինան,ով ցանկանում էր կիսել իր երջանկությունը:Չնայած նրան, որ քիչ դժվարություններ չեն եղել նրա կյանքում…«Ես ամուսնուցս բաժանվել եմ, երբ դուստրս 5 տարեկան էր: Բանն այն է, որ այսպես կոչված հայրիկը ձեռք բարձրացրեց նախ ինձ, հետո մեր երեխայի վրա: Ասում էր, որ մեզ դաստիարակում է: Չգիտեմ, ինձ թվում էր՝ նա ինձ ու դստերս պարզապես ատում էր:

Եվ այսպես,եկավ մի պահ,որես չդիմացա դրան:Բարեբախտաբար,մենք ապրումէինք իմծնողների բնակարանում: Հետևաբար, իմ «կողակից»-ն աշխատանքից տուն եկավ այն հրաշալի պահին, երբ դռան մոտ դրված էր նրա ճամպրուկը՝ բոլոր իրերով:
Իհա՛րկե, նա փորձեց թակել դռները, բղավեց, սպառնաց: Արդյունքում, հարևանները զանգահարեցին համապատասխան մարմիններին: Նա այլևս չերևաց իմ դռան շեմին: Ես նրան խնդրեցի հրաժարվել աղջկանից, ինչը և նա արեց:
Բայց ես հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ պատմել: Սա առաջաբանն էր, իսկ այժմ՝ ըստ էության… Ես ունեի մի ընկեր, ով ինձ օգնում էր ծանր իրավիճակներում: Իմ հանդեպ նրա սիրո մասին երբեք չեմ կասկածել: Վլադիմիրն ուղղակի դժվար պահերին մեզ օգնում էր:
Երբ իմացավ, որ ես վռնդել եմ ամուսնուս և դատարան դիմել ամուսնալուծության հայցով, անմիջապես խոստովանեց իր սերը և ամուսնության առաջարկ արեց ինձ:Ես խոստացա մտածել,քանի որ գաղափար չունեի, թե ինչպես եմ նույն հարկի տակ ապրելու մեկ ուրիշի հետ` որպես ամուսիններ:
Միևնույն է, Վլադիմիրը գալիս էր մեզ մոտ և օգնում, որքան կարող էր: Կա՛մ մթերք էր բերում, կա՛մ տանը տղամարդու գործերն անում:Այսպես անցավ վեց ամիս, ես դեռ չէի համաձայնվել ամուսնանալ նրա հետ, մինչև տեղի չունեցավ մի նուրբ իրավիճակ:
Մի գեղեցիկ երեկո Վլադիմիրը մնաց մեզ մոտ:Ես աղջկաս և նրա հետ պելմենի պատրաստեցինք, հետո կերանք և զրուցեցինք: Այսպիսով, ժամանակը ձգվեց: Հետո Վլադիմիրը պատրաստվում էր հեռանալ.
«Ես պետք է գնամ: Վաղը շուտ պետք է արթնանամ՝ աշխատանքի գնալու համար, բայց երեկոյան էլի կգամ ձեզ մոտ»: Մենք նրան ուղեկցեցինք մինչև դուռը: Վլադիմիրը համբուրեց իմ փոքրիկին և դուրս եկավ: Ես ուզում էի փակել դուռը: Հանկարծ աղջիկս վազեց, բացեց դուռը և բղավեց. «Հայրի՜կ, հայրի՜կ, մի՛ հեռացիր: Ես սիրում եմ քեզ»:
Վլադը հետ եկավ, ձեռքերի մեջ առավ դստերս, ամուր գրկեց և լաց եղավ: Սրանք ուրախության արցունքներ էին: Ինչպես ես հետագայում իմացա, նա երազում էր լսել այդ խոսքերն իմ երեխայից:
Այնուհետև իջեցրեց նրան, շրջվեց դեպի ինձ և ասաց. «Միգուցե օրինականացնե՞նք մեր հարաբերությունները: Իմ կարծիքով՝ ինձ արդեն ընդունել է քո ընտանիքի մի մասը: Մնում է միայն քո խոսքը»: Ինչպե՞ս կարող էի դիմադրել: Չէ՞ որ աղջիկս լավ էր վերաբերում նրան: Եվ նույն օրը ես ասացի երկար սպասվածը. «Այո»:
Այժմ ես և ամուսինս արդեն 36 տարի ամուսնացած ենք: Մենք ունենք երկու դուստր, մեկ թոռնուհի և երկու ծոռ: Ամուսինս, որին ես սիրում եմ կյանքիցս առավել, իմ կյանքում երբեք ոչ մի բանի համար ինձ չի նախատել և արժանապատվորեն մեծացրել է երկու դուստրերին:
Ավագ դուստրս գիտի մեր ողջ պատմությունը, չի դատապարտում և շատ է սիրում հայրիկին, ով նրան կյանքի տոմս է տվել»: Կցանկանայի դիմել բոլոր կանանց, ովքեր դժբախտ են ամուսնության մեջ.
Փախե՛ք նման ամուսիններից, մի՛ փչացրեք Ձեր կյանքը, քանի որ ամեն ինչ կարող է ավելի լավ լինել, քան հիմա:Միայն Ձեր առջև նպատակ դրեք:Հավատացե՛քինձ,եթե երեխան տարաձայնությունէ տեսնում ընտանիքում, ապագայում նա չի ներելու ծնողներին՝ իրենց խեղաթյուրված ճակատագրի համար:
