Կոլեգաներս առանց իմ իմացության խմել էին իմ ամբողջ սուրճը․ Որոշեցի նրանց դաս տալ․․․Այդ դեպքից հետո ոչ ոք այլևս ձեռք չէր
տալիս իմ ապրանքին
Արդեն երկար տարիներ աշխատում եմ միևնույն գրասենյակում:Մեզ մոտ հիմնականում կանայքեն աշխատողները:Նրանց հետ նոր-
մալ շփվում եմ, միասին անցկացրած տարիների ընթացքում հասցրել ենք միմյանց ճանաչել: Լեզու ենք գտել նաև մեր տնօրենի հետ:
Մեր տնօրենի համբերությանը կաարելի է նախանձել: Ղեկավարել կանացի կոլեկտիվը շատ բարդ է: Մեզ մոտ ժամը մեկ հավաքվում
և սուրճ են խմում, բամբասում, քննարկում ինչ-որ հարց, կյանքից գանգատվում:

Հետո հազիվ վերադառում են գործ անելու, երբ կրկին ինչ-որ մեկը որոշում է սուրճ խմել, և այդպես շարունակ՝ հավաքույթը հավա-
քույթի հետևից: Տնօրենը նույնիսկ դադարել է պայքարել դրա դեմ: Ես փոր ձում եմ շատ չմասնակցել այդ ամենին: Ինձ հետաքրքիրչ
են բամբասանքները, չեմ էլ ցանկանում ուղեղս լցնել անպետք ինֆորմացիայով: Նախընտրում եմ լուռ խմել սուրճս և անցնել գործի:
Սկզբի ժամանակները մյուս կանայք ինձ չէին հասկանում, նույնիսկ շշո ւկով ինչ-որ բան էին խոսում մեջքիս հետևում, սակայն դա
երկար չտևեց՝ նրանք շատ արագ բամբասանքի այլ թեմա գտան:Վերջերս ընկերներիցս մեկն արտասահմանից ինձ համար յուրա-
հատուկ սուրճ էր բերել: Ես այն պիտի բերեի տուն, սակայն թողեցի գրասենյակում,քանի որ աշխատողները խնդրեցին, որ թույլ տամ
իրենք էլ փորձեն:

Մի 2 օրից հայտնաբերեցի, որ սուրճի տուփը դատարկ է, բայց ես կարծում էի, որ այն մի ամիս չի վերջանա:Ես սկսեցի հարցուփորձ
անել աղջիկներին, թե ով է խմել: Սակայն ոչ ոք չխոստովանեց: Եվ այդ ժամանակ ես պլան մշակեցի, թե ինչպես պարզեմ իրականու-
թյունը: Գնեցի նույն սուրճից և մեջը քնաբեր լցրեցի: Ավելի դաժան մտքեր էլ ունեի, սակայն որոշեցի այդքանով սահմանափակվել:
Առավոտյան բերեցի սուրճը և դրեցի խոհանոցում: Հետո բոլորի ներկայությամբ տնօ րենից թույլտվություն վերցրեցի, որ մի քանի
ժամով բացակայեմ: Երբ վերադարձա, ինձ անակնկալ էր սպասում. աշխատողների մեծ մասը քնած էր, այն էլ այնքան խորը, որ նու-
յնիսկ տնօրենի ներս գալը նրանց չարթնացրեց:Տնօրենը շատ բարկացավ՝ տեսնելով, որ աշխատանքային ժամին քնած են, և նրանց
զրկեց պարգևատրումից:
Այդ դեպքից հետո ոչ ոք այլևս ձեռք չէր տալիս իմ ապրանքին:
