Կիսուրիս համար նենց բան եմ արել, որ․․․Ընկերուհիները արդեն մի քանի ամիս ա դրա մասին են խոսում։Մի ամիս առաջ կիսուրիս ծնունդն էր, ես էլ ուզում էի մի հատ նենց նվեր անեմ, որ իրա սրտով լինի իրոք, չէի ուզում ուղղակի փող տամ, նվերնա մարդու մոտ էմոցիա առաջացնում: Ոնց հասկացաք սկեսուրիս հետ մոտ եմ, շատ եմ իրան սիրում, դրա համար էլ ինձ համար շատ կարևորա լավ ու ճոխ նվեր անելը:

Ամուսնուս հետ քննարկում էինք, ասեց ինքը հեռախոսա առնելու, մամայի հեռախոսը կոտրտված եսիմ քանի տարվա հեռախոսա, արդեն նորը պետքա առնենք, ես էլ ուզում էի իմ կողմից մի բան վերցնեմ, հիշեցի, որ մաման անընդհատ բողոքում էր, որ նորմալ սումկա չունի, ասումա ամաչում եմ արդեն սենց դուրս գամ:

Մի անգամ էլ ինտերնետով սումկա էր տեսել, շատ էր հավանել, ամեն օր դրա մասին էր խոսում, հետո ասում շատ թանկաա: Դե բրենդային սումկայա, պատկերացրեք արդեն, մի 300-400 դոլար: Ասի չէ, պիտի առնեմ, սկեսուրս արժանիա: Հենց ծննդի օրը եկավ հասավ, դե ուրիշ երկրից էր գալիս, լավ հասցրի, ու որ նվիրեցի, հասկացա, որ ճիշտ ընտրություն էր:

Սկեսուրս հուզվել էր, ասումա գիտես չէ, եղածը սումկայա, բայց իմ ձեռը չէր գնա առնեմ, ապրես, որ էսքան ինձ գնահատում ես ու մեծարում: Դրանից հետո սկեսուրիս ընկերուհիները իմ տված սումկայի մասին էին խոսում, բա մալադեց հարս, սկեսուրին տենց թանկանոց նվերներա անում, իրականում ինձ համար ուղղակի կարևոր էր, որ սկեսուրս իրան լավ զգա, կարևորը ստացվեց:
