Կինն առավոտյան արթնացել է և իր անկողնու մեջ հայտնաբերել հարևանի օձին․․․

Կինն առավոտյան արթնացել է և իր անկողնու մեջ հայտնաբերել հարևանի օձին․․․23-ամյա Տաշա Լեյնը քնած էր իր ընկերոջ՝ 25-
ամյա Ռիիս Փարիլոնի հետ, երբ կեսգիշերին արթնացավ ծածկոցների տակ շարժից՝ իր անկողնում հայտնաբերելով օձ: Այս մասին
հայտնում է The Mirror-ը։

Սկզբում կինը կարծել է, որ Հարլի անունով շունն է դիպչում իր ոտքին։ Երբ Լեյնը միացրեց իր լապտերը և նայեց ծածկոցների տակ,
նա տեսավ, որ վառ նարնջագույն օձ է այնտեղ։ Կինը վեր է ցատկել անկողնուց ու սկսել բարձր բղավել, ինչն արթնացրել է ընտանի-
քի բոլոր անդամներին։

«Ես մտածեցի. «Աստված իմ, նա պատրաստվում է սպանել ինձ»: Ռիզը նայեց ծածկոցների տակ և նույնպես վեր թռավ։ Երբեք չեմ
տեսել, որ ինչ-որ մեկն այդքան բարձր ցատկի»,- հիշում է նա:Ավելի ուշ պարզվել է, որ օձը պատկանում է նրանց հարեւան Ջեյդ Ֆոր
եսթերին։

Սողունը փախել է մի քանի ամիս առաջ: Հարևանը վերցրել է օձին և ասել, որ ինքն ու որդին երեք շաբաթ է՝ փնտրում էին նրան։ Նա
հավելել է, որ տղան աներևակայելի ուրախ է ընտանի կենդանու վերադարձի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика