Այս հարսանիքը ամբողջովին փոխեց նորապսակների կյանքը և այն երկար ժամանակ կմնա ներկաների հիշո-ղության մեջ:Ձեզ ենք ներկայացնում փեսացուի պատմությունը, ով իր հարսնացուի համար պատրաստել էր ամենաանհավանական նվերը:Անցյալում Կևին Թեյլորի կյանքն այնքան էլ երջանիկ չի եղել, քանի որ 13 տարե-կան հասակում նա կոտրել էր ոտքը: Նման վնասվածքը սովորաբար լուրջ խնդիրներ չի առաջացնում, բայց ոչ Կևինի դեպքում:

Վնասվածքից հետո այս տղամարդու մոտ սկսեց զարգանալ ռեֆլեկտիվ սիմպաթիկ տարաճումը: Կևինի բժիշկը նրա հիվանդության դեմքը անվանել էր ամենաբարդը, որը նա երբևէ տեսել էր: 2009թ. Կևինը վերապրեց ճակա-տագրի վերջնական հարվածը. նրա վնասված ոտքը ստիպված եղան անդամահատել: Անկախ ամեն ինչից խի-զախ տղամարդը փորձում էր չմտածել իր դժբախտ ճակատագրի մասին և ինքն իրեն կրկնում էր, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել:
Ահա թե ինչ է ասում Կևինի մասին նա ընկերը. «Կևինի տարբերակիչ հատկանիշն այն է, որ նա երբեք չի բողո-քում, ինչ էլ որ լինի»:Բայց շուտով այս ամուրի տղամարդու կյանքն ընդմիշտ փոխվեց:Դա սեր էր առաջին հա-յացքից: Սայլա՞կ: Կնոջը Տեխասից միևնույնն էր:Կևինի ընկերը հիացած է. «Կևինը շրջվեց և ես տեսա նրա` մինչև ականջները հասնող ժպիտը. պարզ էր, որ նրանք զույգ են»:

Սիրահարները որոշեցին ամուսնանալ և միասին պատրաստվում էին այդ հրաշալի իրադարձությանը: Բայց Կե-վին Թեյլորը պատրաստվում էր ավելի մանրակրկիտ և իր հարսնացուի համար մտածել էր անհավանական ա-նակնկալ:Հյուրերն արդեն հավաքվել էին: Հայրը ուղեկցում էր աղջկան դեպի խորան: Քահանան արտաբերում է բոլորին հայտնի բառերը. «Խնդրում եմ, կանգնեք»: Եվ… Կևինը կանգնում է:Երջանկության արցունքները գլոր-վում են հարսի այտերի վրայով: Նա ապշել է. առաջին անգամ նա կանգնած է իր սիրելիի առջև:

Կևին Թեյլորն այս օրվան սկսել էր պատրաստվել ամիսներ առաջ: Իր հարսնացուից գաղտնի նա սկսել էր մաս-նակցել հոգեթերապիայի կուրսերի, կատարել վարժություններ, որպեսզի իրագործի անհնարինը: Նա սովորեց քայլել պրոթեզով` չնայած աննկարագրելի ցավին: Նա կարողացավ ամրապնդել հիվանդ ոտքի մկանները: Այս ամենը շարունակվեց մինչև հարսանիքի օրը, երբ Կևինը կանգնեց և նայեց իր հարսնացուի աչքերին:
Առաջին հայացքից Կևինի պատմությունը կարող է հրաշք թվալ: Բայց իրականում Կևինի երջանկությունը քրտ-նաջան աշխատանքի և հավատի արդյունք է: Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պետք է պայքարել հան-գամանքների դեմ, այլ ոչ թե հարմարվել դրանց:
