Դուք կակաո չե՞ք խմում … և շատ իզուր: Գիտե՞ք, որքան օգտակար է առողջության համար: Այս համեղ ըմպելիքը պաշտպանում է վիրուսներից և ինֆեկցիաներից, բարձրացնում է տրամարությունը և կյանքի տոնուսը, էներգիա է տալիս: Կակաոն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք լավացնում են հիշողությունը, խթանում են գլխուղեղի աշխատանքը, կանոնավորում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Կակաոն համարվում է առաջատարը օգտակար միկրոէլեմենտերի պարունակությամբ, իսկ ցինկի պարունակությամբ նրան հավասաը չկա: Կակաոն պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, В խմբի վիտամիններ, հակաօքսիդանտներ:

Կակաոն պարունակում է նաև էպիկատեխին, որը օրգանիզմը պաշտպանում է բազմաթիվ վնասակար հիվանդություններից ինչպիսիք են քաղցկեղը, դիաբետը, ինֆարկտը և ինսուլտը: Ի դեպ, նրանք ովքեր ցանկանում են նիհարել, կակաոն այդ հարցում կօգնի նրանց:
Կակաոն ցանկալի է օգտագործել օրվա առաջին կեսին: Կակաոյի մեջ պարունակվող մելանինը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Կարելի է պատրատել այս բաղադրատոմսով: 2 բաժակ կաթ 1, ½ ճաշի գալ կակաո 1 թեյի գդալ դարչին ½ թեյի գալ աղացած մեխակ Մի պտղունց աղ Պատրաստման եղանակը Կաթսայի մեջ լցնել կակաոն, համեմունքները, աղը և կաթը և դանդաղ կրակի վրա եփել անընդհատ խառնելով,մինչև բոլոր բաղադրիչները լավ լուծվեն կաթի մեջ:
