Ծնողներն արդեն պատրաստ էին հրաժեշտ տալ իրենց 10-ամյա դստերը, սակայն նա հանկարծ արթնացավ և մի քանի բառ շշնջաց,
որից հետո հրաշք տեղի ունեցավ․․․ԱՄՆ-ից 10 ամյա Էբբին չգիտեր, թե ինչ է նշանակում լինել առողջ: Երբ երեխան 4 տարեկան էր,
բժիշկները նրա մոտ լեյկեմիա հայտնաբերեցին: Այդ ժամանակվանից աղջիկն անդադար պայքարում էր ապրելու համար: Ի վերջո
բժիշկներն ասացին, որ ապրելու շանսեր գրեթե չկան:

-Վիշտը սպանել էր մեզ…-հիշում է Էբբիի մայրը:
Էբբին 6 տարվա ընթացքում շատ դժվարությունների միջով է անցել. քիմիաթերա պիայի կուրսեր, ոսկրածուծի փոխպատվաստում,
նույնիսկ փորձարկվող նոր պրեպարատ է ընդունել…Հույսի շող եղել է 2013-ի հոկտեմբերին, երբ Էբբին սկսել էր իրեն լավ զգալ, ապ-
րել սովորական անհոգ կյանքով, դպրոց հաճախել, սակայն մի տարի անց քաղցկեղը վերադարձել է և ավելի ծանր ձևով…
-Էբբին դադարել էր շարժվել: Նույնիսկ ամենաթույլ շարժումն իր մոտ սարսափելի ցավեր էր առաջացնում:
2015-ի փետրվարին ևս մի անգամ կատարել են ոսկրածուծի փոխպատվաստում, սակայն այս անգամ աղջկա օրգանիզմը չի ընդու-
նել դոնորի նյութը: Հաջորդ ամիս դադարել են գործել Էբբիի երիկամները: Աղջկան տեղ ավորել են ինտենսիվ թերապիայի բաժան-
մունքում, իսկ ծնողներին ասել, որ առանց դիալիզի երեխան չի ապրի 48 ժամից ավել:

Ծնողները սկսել են հավաքել հարազատներին,որպիսի նրանք Էբբիին հրաժեշտ տան: Ի վերջո երեխային անջատել են սարքերից և
բերել տուն:Ամբողջ ընտանիքը նստած էր Էբբիի ննջասենյակում՝ մի կերպ զսպելով արցունքները: Սակայն աղջիկը հանկարծ արթ-
նացել է և ասել.
-Ես կյանքում այնքան շատ բան ունեմ անելու…
Զարմանալի է, բայց դրանից հետո աղջիկը սկսել է ապաքինվել: Ոչ մի բժիշկ այդպես էլ չկարողացավ բացատրել տեղի ունեցած եր-
ևույթը:Այժմ Էբբին շարունակում է դեղորայք օգտագործել, բայց կարևորն այն է, որ գտնվում է ռեմիսիայի վիճակում:Բոլորը հավա-
տում են, որ ամեն ինչ լավ կլինի, և հիվանդությունն այլևս չի վերադառնա:
Տեսանյութ՝
