Ծննդատան պալատում ինձ հետ մի երիտասարդ աղջիկ էր պառկած․․․Մի օր նկատեցի, որ նա բռնել է որովայնը ու չի կարողանում խոսել

Ծննդատան պալատում ինձ հետ մի երիտասարդ աղջիկ էր պառկած․․․Մի օր նկատեցի, որ նա բռնել է որովայնը ու չի կարողանում
խոսել։Հղիության վերջին ամիսներին ինձ մոտ առաջացան խնդիրներ, և ապահո վության համար ինձ խորհուրդ տվեցին մնալ հի-
վանդանոցում:Ծննդատանը պալատը կիսում էի մի երիտասարդ աղջկա հետ, մոտ 25 տարեկան: Նա գրեթե վեր չէր կենում մահճա-
կալից, նրան երբեք կաթիլայիններ, պրեպարատներ չէին նշանակում: Մի օր առավոտյան բուժքույրը ներս բերեց ՈՒՁՀ սարքը, իսկ
հետևից մտավ բժիշկը՝ շատ մռայլ դեմքով:

-Անի ջան, արի ստուգենք, տես նենք՝ ինչպես ես:

ԱՆհրաժեշտ պրոցեդուրաներ կատա րելուց հետո բժիշկն ասաց.

-Ուրեմն այսպես: 1.1մմ:

Ես այնքան էլ լավ չեմ հասկանում այդ ամենը, բայց հարևանուհուս գունատ դեմքից ենթադրեցի, որ գործերը լավ չեն:

-Չէ, բժիշկ, համաձայն չեմ… էլի ենք սպասում: Չեմ թողնի:

-Չեմ թողնի, համաձայն չեմ: Հո մանկապարտեզ չէ: Ես զգուշացրել եմ, որ կարերի հետ խաղ չեն անում: Զգուշացրել եմ, չէ՞:

-Հա…

Երբ բժիշկը դուրս եկավ պալատից, սկսեցի հանգստացնել արտասվող հարևանուհուս: Պարզվեց, որ նրա մոտ արդեն չորրորդ հղի-
ությունն է, ու մինչ այդ երեք անհաջող ու դառը փորձ է ունեցել: Առա ջին երկու երեխաները ժամա նակից շատ շուտ էին ծնվեր՝ կե-
սարյան հատումով, բայց ողջ չէին մնացել, երրորդ հղիությունն ընհդատվել էր դեռ սկզբում, և վերջ ապես երկարատև բուժումներ
ստանալուց ու Սուրբ վայրեր այցելելուց հետո, երբ բժիշկները նրան հույս չէին տալիս, Անիին հաջողվել էր հղիանալ չորրոդ անգամ:

Ու մինչ հիվանդանոց գալը նա 6-7 ամիս անդադար պառկած է մացել տանը, հետո եկել հիվանդանոց, որ մնա բժիշկների հսկողութ-
յան տակ:Հետո նա ասաց, որ բժիշկն ուղղակի պնդում է կատարել շտապ վիրահա տություն, քանի որ կարերը կարող են չդիմանալ,
ու այդ դեպքում Անիին փրկելու համար հաշված րոպեներ կմնան: Բայց նա չէր ուզում, որ երեխան նորից շուտ ծնվի, քանի որ վախե-
նում էր, որ կարող է էլի թույլ լինել ու չապրել…

20 օր անց արթնացա ու առ աջին հերթին նայեցի Անիին: Զգացի, որ նա չափազ անց գունատ է ու ձեռքերով բռնել է որովայնը: Ինձ
թվում էր, որ նա ուզում է մի բան ասել, բայց չի կա րողանում: Գոռալով դուրս վազեցի պ ալատից ու կանչեցի բժիշկներին: Մի քանի
վայրկյանից ինձ արդեն հարազատ դարձած մարդը վիրահատարանում էր: Մտա պալատ, նստեցի Անիի մահճ ակալին, նրա բարձի
տակից հանեցի սրբապատկերը, որի դիմաց նա ամեն երեկո աղոթում էր.

-Օգնիր նրան, Աստված ջան, խնդրում եմ, օգնիր…-լացում էի ու շարունակ կրկնում նույն բանը:

Անհամբեր սպասում էի բուժաշխատողներից մեկին: Երբ եկավ բժիշկը, որ զննի ինձ, ասաց.

-Ամենաբարդ վիրահատությունն էր, Անիին այն աշխարհից հետ բերեցինք, փոքրիկին էլ հետը: 1 ժամից նորաթուխ մայրիկը կարթ-
նանա ու կհանդիպի իր իրականացած երազանքին՝ իր դստրիկին:

Բժիշկի դուրս գալուց հետո սրբապատկերը ամուր սեղմեցի կրծքիս ու սկսեցի արտասվել,բայց այս անգամ արդեն ուրախությունից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика