Ծեր մորս պատճառով կորցրել եմ քուն ու դադար, չեմ կարողանում հանգիստ ապրել․․․ Ինչու՞ պիտի ես հոգ տանեմ նրա մասին․․․Էլ ուժ չունեմ

Ծեր մորս պատճառով կորցրել եմ քուն ու դադար, չեմ կարողանում հանգիստ ապրել․․․ Ինչու՞ պիտի ես հոգ տանեմ նրա մասին․․․Էլ
ուժ չունեմ։Ընտանիքում երկու երեխա ենք․ ավագ եղբայրս ու ես։Մայրս մեզ բավականին մեծ տարիքում է ունեցել, 42 տարեկանում՝
եղբորս, ինձ էլ՝ 45-ում։

Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել մեր առողջականի կամ դաստիրակության վրա։Զգացվում էր իհարկե, որ մայրս մեծ է, շատ հարցե-
րում դժվարանում էր, բայց ես ու եղբայրս ոչ մի բանի պակաս չենք ունեցել, բողոքելու պատճառ չունենք։ Հայրս հեռացավ կյանքից,
երբ 17 տարեկան էի։

Բոլորիս համար մեծ հարված էր, սակայն մորս ուժի շնորհիվ բոլորս կարողացանք առաջ շարժվել ու շարունակել կյանքը։ Համալսա-
րանից հետո եղբայրս ԱՄՆ-ից աշխատանքի առաջարկ ստացավ ու մեկնեց այնտեղ, իսկ ես մնացի Հայաստանում։ Հիմա մայրս 79
տարեկան է, նրան շուրջօրյա խնամք է պետք։

Նա մոռանում է անջատել արդուկը կամ գազը, չնայած ես նրան բազմիցս եմ խնդրել ոչինչ չանել։Մայրս վաղ առավոտից գնում է խո-
հանոց ու սկսում ինչ-որ բան պատրաստել։ Կեսը այրում է, աղի փոխարեն շաքարավազ է լցնում, կեղտոտ ափսեները դնում է դարա-
կի մեջ․․․ Նա ամեն ինչ մոռանում է։

Մի քանի օր առաջ այնքան էի վախեցել, երբ նա ինքնուրույն գնացել էր խանութ ու մոռացել տան ճանապարհը։Ես չգիտեմ, թե նրա
հետ ինչ կարող է պատահել հաջորդ վայրկյանին, իսկ այդպես ապր ելը շատ դժվար է։ Ես աշխատ ում եմ, երեկոյան ուզում եմ հան-
գստանալ, բայց դրա փոխ արեն ամբող օրը փշերի վրա եմ։ Եղբ այրս էլ ոչ մի բանով չի ուզում օգնել, ոչ մի լուծում չի առաջարկում։

Համբերությունս սպառվում է, չգիտեմ՝ ինչպես վարվեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика