Խնդիրները և դրանց լուծումը։ Առակ, որն արժե կարդալ և, որից արժե դաս քաղել

Թերևս լավագույն և սիրված առակներից մեկը խնդիրների և դրանց լուծման մասին։ Ասպետն անցնում էր անապատով: Նրա ճանապարհը դեռ երկար էր: Ճանապարհին նա կորցրեց ձիուն, իր սաղավարտն ու զրահը: Մնացել էր միայն թուրը:

Ասպետը շատ քաղցած էր, նրան տանջում էր նաև ծարավը, և հանկարծ նա հեռվում տեսավ մի լիճ։ Ասպետը հավաքելով իր վերջին ուժերը մի կերպ մոտեցավ ջրին։ Բայց հենց կենտրոնում նստած էր երեքգլխանի դևը։ Նա վերցրեց թուրը և սկսեց հրեշի դեմ պայքարել։

Մի օր պայքարից, երկու օր պայքարեց և վերջապես կտրեց դևի երկու գլուխները, իսկ երրորդ օրը դևն ընկավ գետնին առանց ուժի։ Ասպետը նույնպես ընկավ նրա կողքին և այնքան էր հոգնել, որ անգամ ուժ չուներ թուրը վերցնելու և կանգնելու։

Եվ հանկարծ լսվեց դևի ձայնը, նա ասաց․

— Ասպե՛տ, բայց ուզածդ ի՞նչ էր

— Ջուր էի ուզում:

— Է ուզում էիր, խմեիր:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика