ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեմ, որ Սոթքի հանքի շուրջ այսօրվա իրադարձությունների հետ կապված շատերիդ մոտ տպավորություն կա, որ ադր-բեջանցիներն անարգել խախտել են ՀՀ սահմանը՝ սրանից բխող անպաշտպանության և անկազմակերվածութ-յան զգացմամբ։ Ամբողջովին հասկանում եմ։Բայց իրականությունն այլ է։
Իրականում այս հատվածում իրականացվում են սահմանազատման աշխատանքներ, որոնց մի մասն անցկաց-վում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում է, ըստ նոյեմբերի 10-ի հայտարարության, Ադրբեջա-նին անցնող Քարվաճառի շրջանի մեջ։Այսինքն՝ ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել։ Որևէ նոր զի-ջում տեղի չի ունեցել։

Խնդիրն այն է, որ մեր համապատասխան գերատեսչությունները սա ճիշտ ժամանակին չեն բացատրել։ Չեն բա-ցատրել,որ այս հատվածում տեղի չի ունեցել որևէ նոր բան,որը դուրս է նոյեմբերի 10-ի հայտարարության տրա-մաբանությունից։Մոտ օրերս ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ գերատեսչությունները առավել արագ, ոչ երկիմաստ ու պարզ ներկայացնեն իրադարձությունները։
Բայց այս գրառումս սրա մասին չէ։Պատերազմի ավարտը ծանր էր։ Նոյեմբերի 10-ի հայտարարությունից բխող հետևանքները նույնպես ծանր են։Բայց սա ոչ մի, ոչ մի դեպքում չպիտի նշանակի, որ մենք պիտի հիասթափվ-ենք Հայաստանից, չհավատանք Հայաստանին, չհավատանք ինքներս մեզ, մեզ համարենք անկարող կամ ան-հույս, հանձնվենք։
Կարող եք հիասթափվել պաշտոնյաներից, իշխանությունից, ընդդիմությունից, քաղաքականությունից, ինձա-նից, բայց հավատացեք Հայաստանին ու ինքերդ ձեզ։ Հանձնվել չկա։
