Այս խմորից կարելի է պատրաստել ցանկացած թխվածք. կարկանդակ, պիրոգ, բուլկիներ, կլոր գաթա և այլն: Այս խմորը քմահաճ չէ, այն հասունանում է ինչպես տաք, այնպես էլ սառը միջավայրում: Սառնարանում կարելի է պահել 7 օր:
Եվ դա հնարավորություն է օրվա ցանկացած պահին մատուցել թարմ թխված համեղ ու անուշաբույր որևէ թխվածք:

Բաղադրիչներ Կաթ 350 գ Ձու 2 հատ Շաքարավազ 2 ճաշի գալ Աղ մի պտղունց Խմորիչ 50 գ Մարգարին 100 գ Ալյուր 700-750 գ Պատրաստման եղանակը Խմորիչը լուծել տաք կաթի մեջ: Ավելացնել փափկեցրած մարգարինը, շաքարավազը, աղը, ձվերը: Խառնել, որ ստացվի համասեռ զանգված:
Ավելացնել ալյուրը, հունցել փափուկ խմոր: Դնել տաք տեղում, եթե ցանկանում եք արագ թխել: Կարելի է նաև տեղադրել պոլիէթիլենային տոպրակի մեջ և դնել սառնարանը: 2 ժամ հետո կարելի է թխել: Այս խմորը կարելի է պահել սառնարանում 7 օր և այն չի կորցնում իր թարմությունը: Եթե խմորը օգտագործվում է քաղցր թխվածքի համար, կարելի է ըստ ցանկության շաքարավազը ավելացնել:
