Լյարդը դեղաբույսերով բուժելու 5 ստուգված բաղադրատոմս

Օշինդր

Օշինդրի դառնությունն օգտակար է նույնիսկ խոլեցիստիտի և հեպատիտի դեպքում: 2 թ. գ. չոր բույսը թրմիր 1,5 բաժակ եռացրած ջրի մեջ: Ընդունիր օրը 3 անգամ ուտելուց մեկուկես ժամ առաջ: Բուժման կուրսը 2-3 շաբաթ է: Այս բույսը նաև լավացնում է մարսողությունը և օգնում պայքարել ասկարիդների և այլ մակաբույծների դեմ:

Անանուխ

1 բաժակ եռացած ջուրը և 5 գ անանուխի տերևները թրմիր 15 րոպե: Ըմպելիքն ընդունիր 1-ական ճ. գ. ամեն 3 ժամը մեկ: Անանուխը շատ օգտակար է թունավորման դեպքում, լյարդին կօգնի մաքրվել թունավոր նյութրից:

Կալենդուլա

Կալենդուլան կարագացնի նյութափոխանակությունը լյարդում, կլավացնի արտազատական գործառույթը, կօգնի արագացնել լեղու արտադրությունը: 2 թ. գ. ծաղիկները լցրու 2 բաժակ եռացած ջրի մեջ, թրմիր 1 ժամ, քամիր: Խմիր կես բաժակ օրական 4 անգամ:

Երիցուկ

1 ճ. գ. չոր երցուկի վրա 1 բաժակ եռացած ջուր լցրու, թրմիր 20 րոպե: Քամիր և խմիր կես բաժակ առավոտյան և երեկոյան: Երիցուկը շատ օգտակար է լյարդի ցավերի դեպքում, արագ վերացնում է սպազմները, ունի հանգստացնող ազդեցություն ողջ օրգանիզմի համար:

Արևքուրիկ

1 ճ. գ. արևքուրկը լցրու 1 բաժակ եռացած ջրի մեջ և եփիր 15 րոպե: Թող 20 րոպե, քամիր և ընդունիր օրը 3 անգամ: Այս բույսը վերացնում է բորբոքումը, ամրապնդում է ողջ օրգանիզմը, հանգստացնում է նյարդային համակարգը: Լյարդի բուժման համար դեղաբույսերը կարող են կիրառվել նաև կանխարգելման համար: Կարելի է բույսերն առանձին օգտագործել, կարելի է նաև՝ միասին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика